Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կլինի, երբ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի

POLITICS

«Փաստւ» օրաթերթը գրում է

 

Բաքուն Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրի շուրջ: Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ–ի համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է:

Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդագրություն տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ՌԴ–ից ժամանակակից ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի մեծ խմբաքանակ է ստացել և այն կարճ ժամկետներում կփոխանցվի զորամասերին, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեման կրկին քննարկման առարկա է: Ավելին՝ հարցը կրկին քննադատությունների թիրախում է:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նախ նկատում է՝ Ադրբեջանը ՌԴ–ի հետ կնքել է ավելի քան 20 ռազմական և ռազմատեխնիկական բնույթի պայմանագրեր, որոնցով պայմանավորված պարտավորությունները մինչ օրս կատարվում են:

«Ակնհայտ է, որ Հայաստանն այստեղ պետք է գործուն քայլերի դիմի, որպեսզի կարողանա սպառազինության բալանսը հավասարակշռել: Ճիշտ է, Ադրբեջանը զենք–զինամթերք գնելու մեծ ռեսուրսներ ունի և կարող է գնել ոչ միայն ՌԴ–ից, այլև մյուս երկրներից: Սակայն Հայաստանը, լինելով ՀԱՊԿ–ի անդամ, հնարավորություն ունի շատ ավելի մատչելի գնով ձեռք բերել զենքերը:

ՀՀ–ն պետք է ակտիվ լինի այդ հարցում: Տեսեք՝ ՌԴ–ն հայտարարում է, որ եթե զենք չմատակարարի Ադրբեջանին, ապա Ադրբեջանը զենք կգնի այլ երկրներից: Մյուս կողմից՝ եթե զենք է վաճառում ՀՀ–ին և Ադրբեջանին, ապա, ըստ էության, վերահսկողության տակ է պահում այդ տարածաշրջանը: Երրորդ՝ հղում է կատարում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ–ը Միջին Արևելքում երկար տարիներ զենք էր վաճառում և՛ Եգիպտոսին, և՛ Հորդանանին, և՛ Սաուդյան Արաբիային, և՛ միաժամանակ Իսրայելին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ սա միջազգային նորմ է համարվում:

«Հիմա ՌԴ–ն փորձում է այդպիսի քաղաքականություն վարել: ՌԴ–ն նաև ասում է, որ եթե զենք վաճառի միայն ՀՀ–ին, ապա Ադրբեջանը բացասական կտրամադրվի ՌԴ–ի նկատմամբ, զենք կվերցնի հիմնականում Թուրքիայից, Պակիստանից, և դա արդեն սպառնալիք կլինի ոչ միայն ՌԴ–ի, այլև ՀՀ–ի համար: Ի վերջո, եթե Ղարաբաղյան հարցում Արևմուտք–Արևելք հարաբերություններում կոնֆլիկտ առաջանա, եթե ՌԴ–ն հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել, ապա Ադրբեջանն այլ ազդեցության գոտում կհայտնվի: Սա բավականին մեծ սպառնալիք կլինի:

Չի բացառվում, որ ստեղծվի մի իրավիճակ, ինչպիսին, օրինակ, Դոմբասում է: Հայաստանը բողոքում է, բայց բողոքը կատեգորիա չէ: Պետք է աշխատել: Մենք ունենք առավելություն, կարող ենք ավելի էժան գներով ձեռք բերել զենքը: Այլ տարբերակ չունենք, իսկ եթե բալանսը փոխվի, մենք կհայտնվենք սպառնալիքի տակ: Իսկ քաղաքական լոզունգներով խնդիր չենք կարող լուծել»,– նշեց Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ պատմության մեջ նման շատ դեպքեր կան:

«ԱՄՆ–ը պաշտպանում էր քրդերին, նրանք լավ հարաբերություններ ունեին ՌԴ–ի հետ, բայց այսօր թուրքական ներխուժման առաջ նրանք մենակ են մնացել: Թեև ԱՄՆ–ը, ՌԴ–ն իրենց աջակցությունն են հայտնում, Սիրիայի նախագահը հայտարարում է, որ դատապարտում է թուրքական ներխուժումը, բայց ոչ մի ուժ այսօր քրդերին չի պաշտպանում:

Անկախ նրանից, թե միջազգային հարաբերություններում մեծ խաղացողներն ինչ դիրքորոշում ունեն, փոքր երկրները պետք է ճիշտ կողմնորոշվեն: Պետք է ճիշտ քաղաքականություն տանեն՝ մանավանդ, որ դաշնակից երկրները կարող է և անտեսեն իրենց շահերը»,–եզրափակեց քաղաքագետը:

 

Աննա Բադալյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference