Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կլինի, երբ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստւ» օրաթերթը գրում է

 

Բաքուն Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրի շուրջ: Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ–ի համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է:

Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդագրություն տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանը ՌԴ–ից ժամանակակից ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի մեծ խմբաքանակ է ստացել և այն կարճ ժամկետներում կփոխանցվի զորամասերին, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեման կրկին քննարկման առարկա է: Ավելին՝ հարցը կրկին քննադատությունների թիրախում է:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նախ նկատում է՝ Ադրբեջանը ՌԴ–ի հետ կնքել է ավելի քան 20 ռազմական և ռազմատեխնիկական բնույթի պայմանագրեր, որոնցով պայմանավորված պարտավորությունները մինչ օրս կատարվում են:

«Ակնհայտ է, որ Հայաստանն այստեղ պետք է գործուն քայլերի դիմի, որպեսզի կարողանա սպառազինության բալանսը հավասարակշռել: Ճիշտ է, Ադրբեջանը զենք–զինամթերք գնելու մեծ ռեսուրսներ ունի և կարող է գնել ոչ միայն ՌԴ–ից, այլև մյուս երկրներից: Սակայն Հայաստանը, լինելով ՀԱՊԿ–ի անդամ, հնարավորություն ունի շատ ավելի մատչելի գնով ձեռք բերել զենքերը:

ՀՀ–ն պետք է ակտիվ լինի այդ հարցում: Տեսեք՝ ՌԴ–ն հայտարարում է, որ եթե զենք չմատակարարի Ադրբեջանին, ապա Ադրբեջանը զենք կգնի այլ երկրներից: Մյուս կողմից՝ եթե զենք է վաճառում ՀՀ–ին և Ադրբեջանին, ապա, ըստ էության, վերահսկողության տակ է պահում այդ տարածաշրջանը: Երրորդ՝ հղում է կատարում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ–ը Միջին Արևելքում երկար տարիներ զենք էր վաճառում և՛ Եգիպտոսին, և՛ Հորդանանին, և՛ Սաուդյան Արաբիային, և՛ միաժամանակ Իսրայելին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ սա միջազգային նորմ է համարվում:

«Հիմա ՌԴ–ն փորձում է այդպիսի քաղաքականություն վարել: ՌԴ–ն նաև ասում է, որ եթե զենք վաճառի միայն ՀՀ–ին, ապա Ադրբեջանը բացասական կտրամադրվի ՌԴ–ի նկատմամբ, զենք կվերցնի հիմնականում Թուրքիայից, Պակիստանից, և դա արդեն սպառնալիք կլինի ոչ միայն ՌԴ–ի, այլև ՀՀ–ի համար: Ի վերջո, եթե Ղարաբաղյան հարցում Արևմուտք–Արևելք հարաբերություններում կոնֆլիկտ առաջանա, եթե ՌԴ–ն հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել, ապա Ադրբեջանն այլ ազդեցության գոտում կհայտնվի: Սա բավականին մեծ սպառնալիք կլինի:

Չի բացառվում, որ ստեղծվի մի իրավիճակ, ինչպիսին, օրինակ, Դոմբասում է: Հայաստանը բողոքում է, բայց բողոքը կատեգորիա չէ: Պետք է աշխատել: Մենք ունենք առավելություն, կարող ենք ավելի էժան գներով ձեռք բերել զենքը: Այլ տարբերակ չունենք, իսկ եթե բալանսը փոխվի, մենք կհայտնվենք սպառնալիքի տակ: Իսկ քաղաքական լոզունգներով խնդիր չենք կարող լուծել»,– նշեց Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ պատմության մեջ նման շատ դեպքեր կան:

«ԱՄՆ–ը պաշտպանում էր քրդերին, նրանք լավ հարաբերություններ ունեին ՌԴ–ի հետ, բայց այսօր թուրքական ներխուժման առաջ նրանք մենակ են մնացել: Թեև ԱՄՆ–ը, ՌԴ–ն իրենց աջակցությունն են հայտնում, Սիրիայի նախագահը հայտարարում է, որ դատապարտում է թուրքական ներխուժումը, բայց ոչ մի ուժ այսօր քրդերին չի պաշտպանում:

Անկախ նրանից, թե միջազգային հարաբերություններում մեծ խաղացողներն ինչ դիրքորոշում ունեն, փոքր երկրները պետք է ճիշտ կողմնորոշվեն: Պետք է ճիշտ քաղաքականություն տանեն՝ մանավանդ, որ դաշնակից երկրները կարող է և անտեսեն իրենց շահերը»,–եզրափակեց քաղաքագետը:

 

Աննա Բադալյան

 

Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»