Ռայոլա. «ՄՅՈՒ–ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնի տեղափոխվել «Արսենալ»»
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է կարիերան շարունակել «Արսենալում». «ՄՅՈՒ–ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնեցնի պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: Միկին դեռևս որոշում չի կայացրել: Նա կկատարի այնպիսի որոշում, որն իր համար լավագույնը կլինի:
Նա դեռևս 2,5 տարվա պայմանագիր ունի, և միայն Մխիթարյանն է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնողը: Սանչեսը կկազմի Մխիթարյանի գործարքի մի մասը, և այլ կերպ լինել չի կարող»,– Ռայոլայի խոսքերը մեջբերում է «The Times»–ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



