Ռայոլա. «ՄՅՈՒ–ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնի տեղափոխվել «Արսենալ»»
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է կարիերան շարունակել «Արսենալում». «ՄՅՈՒ–ն չի գնի Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, մինչև Մխիթարյանը չհամաձայնեցնի պայմանագրի կետերը «Արսենալի» հետ: Միկին դեռևս որոշում չի կայացրել: Նա կկատարի այնպիսի որոշում, որն իր համար լավագույնը կլինի:
Նա դեռևս 2,5 տարվա պայմանագիր ունի, և միայն Մխիթարյանն է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնողը: Սանչեսը կկազմի Մխիթարյանի գործարքի մի մասը, և այլ կերպ լինել չի կարող»,– Ռայոլայի խոսքերը մեջբերում է «The Times»–ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



