Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանը

 

Մաքսիմ, Ջրօրհնեքի արարողության ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կանգնեց որպես խաչեղբայր: Այս փաստը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, և հիմնականում շատ էին քննադատները: Ինչպիսի՞ն է քո կարծիքը:

– Բանն այն է, որ մեր իշխանությունների գործելակերպի մեջ բազմաթիվ քննադատելի բաներ կան: Հենց այդ Գարդասիլ պատվաստանյութի ներարկման ջանքերը, ընտանեկան բռնություններին վերաբերվող օրենքի ընդունումը, որն ավելի շատ հիշեցնում է ընտանիք բռնատիրելու վերաբերյալ օրենք: Եվ այլն և այլն: Լիքը դժգոհելու բաներ կան իշխանություններից:

Սակայն այս փաստը դրանցից չէ: Որովհետև երբեմն մարդուն խաչեղբայր են դարձնում՝ օգուտից, հոգևոր շահից ելնելով: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարին, ապա նույն օրինակն արդեն կա, երբ խաչեղբայր էր նախկին նախարարը՝ Սեյրան Օհանյանը: Ավելին՝ խաչեղբայր դառնալուց հետո նա խաչը պտտեցրեց զորամասերում, նաև՝ սահմաններում:

Ընդհանրապես, երբ խաչը նախարարն է գործադրում, ապա առավել է մեծանում խաչի զորությունը:

Եվ ես կարծում եմ, որ այդ փաստը՝ նախարարի խաչեղբայր լինելը, ընդամենը ողջունելի էր և բնավ արժանի չէր քննադատության:

 

Բայց ասում են, որ այս քայլով փաստացի եկեղեցին ու պետությունը միանում են, մեկ են դառնում: Սրանք հիմնավոր խոսակցություններ չե՞ն:

– Եկեղեցին ու պետությունը կարող են խղճմտանքի, ներքին բարոյական խնդիրների շուրջ միանալ: Որն էլ շահեկան ու օգտակար կլինի երկրի համար:

Սակայն պարզ է, որ ըստ օրենքի միացած չեն:

Բանն այն է, թե պետականությունն ինչքա՜ն պետք է բարձր լինի, որ եկեղեցուն հրավիրի, որպեսզի իրեն ուղղություն ցույց տա: Իսկ հակառակը լինել չի կարող: Որովհետև իշխանությունները մշտապես սխալվելու ընդունակ են: Քաղաքականության միջոցով կախման մեջ են ընկնում դրսի վատահամբավ ուժերից, գումարից, գրանտներից: Ուստի հարմար չէ, որ եկեղեցին ու պետությունը միանան: Դրանից կվնասվի եկեղեցին: Քանզի եկեղեցին անշարժ է իր հոգևոր պատվիրանների մեջ:

 

Իսկ քննադատները սովորաբար հակառակն են ասում, ասում են, որ դրանից պետությունն է վնասվում:

– Եթե բանակն օրհնվում է խաչի միջոցով, ապա պետութունն ինչո՞վ պետք է վնասվի: Այն ընդամենը շահող է լինում: Քանզի հավատը որտեղ էլ դնում ես, այնտեղ էլ հաղթանակը մեծանում ու ակնհայտ է դառնում:

Այնպես որ, չհասկացողներն են քննադատում, նրանք, ովքեր միայն մարմնավոր են մտածում: Ի հայտ է գալիս մեր մեջ եղած մտքի աղբը, երբ ուսումնասիրված չէ մեր ժողովրդի դասականացված պատմությունը:

Իսկ բոլոր նորմալ ուսումնասիրողները հավատի են եկել: Սկսած Նարեկից, մեր մյուս խոնարհ մեծերից՝ Գոշ, այլք…

Այնպես որ, չհասկանալով են նաև այդ աղբը տարածում:

 

Կարելի՞ է ասել, որ սա ժողովրդի հավատի պակասի նշան է:

– Կեցցե՛ս: Ցավոք սրտի, հենց այդպես է:

Եվ դրա համար ոչ թե ժողովուրդն է մեղավոր, այլ Աստվածաշնչում մի այսպիսի խոսք կա, ասում է՝ վա՛յ այն ուսուցիչ հովիվներին, որոնք որ սխալը սովորեցրեցին: Ավելին. էլ ավելի զարհուրելի խոսք էլ կա՝ իրենք խմեցին ակունքից, բայց ոտքերով պղտորեցին ջուրը, որպեսզի հոտն այդ պղտորված ջուրը խմի:

Այսինքն՝ ակունքը՝ ճշմարտությունը, ճանաչելով հանդերձ, նրանք այն սխալ են մատուցում մարդկանց:

Ընդհանրապես չափազանց հստակ ու պարզ է ամեն ինչ ասվում Աստվածաշնչում: Պարզապես մարդիկ կան, որ մտածում են, թե իրենք իմաստություններով ավելի առաջ են անցել: Խառնվելով խարդախությունների հետ՝ կարծում են, թե դա է իմաստությունը:

 

Գոհար Սարդարյան

 

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia