Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Բլինչիկն ու տոլման գերնպատակ, կամ ինչպես ես չտոնեցի Ամանորը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հայաստանում Ամանորի սեղանին վերջին տարիներին դժվար է տեսնել բուն հայկական կերակուրներ. մարդիկ հիմնականում նախընտրում են սեղանները «լցնել» առատ կերակրատեսակներով, որոնք անգամ աղերս չունեն մեր ավանդական ճաշատեսակների հետ: Իհարկե կան նաև բացառություններ, ովքեր ոչ միայն հավատարիմ են մնում ավանդույթներին, այլև համատեղում են օգտակարը ախորժելիի ու մատչելիի հետ: Ամանորի մեր հայկական ավանդական կերակրատեսակները հիմնականում զուրկ են մսային լցոնումներից, ինչն էլ մատչելիության առաջին գրավականն է:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Ամանորը շարունակում է համարվել մեր լավագույն ու ամենաժողովրդական տոներից մեկը, սակայն հիմա այնքան բան է կուտակվել, որ չենք էլ տարբերակում՝ որն է ազգայինը, որը էթնիկական, որը՝ փոխառված: Փոխառությունները շատ են: Մյուս կողմից էլ, թվում է, թե մարդկանց գերնպատակը ուտելն է: Ազգագրագետին միշտ զարմացնում է նախատոնական ավելորդ աժիոտաժը: Ըստ նրա՝ տոնական իրարանցումը լավ բան է, եթե ճիշտ ուղղությամբ գնա:

Նա ասում է, թե հայերը սխալ ուղղությամբ են գնում, նրանք հիմա սպառողական հասարակության մեջ են և կարծում են, թե որքան շատ են սպառում, գնում, որքան շատ են ցուցադրում, այնքան իրենց հարգը այդկերպ բարձրանում է: Ազգագրագետը մեկ բառով անվանեց դա անհասկանալի մրցավազք:

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է ուղղել դա, պատասխանեց, թե մարդիկ պիտի հասկանան, որ տոնը մրցակցության դաշտ չէ, տոնը նրա համար է, որպեսզի ընտանիքով, ընկերներով ու բարեկամներով հանգստանան: Սակայն բոլորի գերնպատակը բլինչիկն ու տոլման է: «Պարտադիր չի, որ Նոր տարվա սեղանին այդպիսի համադամ կերակուրներ լինեն, կարող են մեկ թարմ կերակուր ունենալ: Եթե մարդիկ հայկական կերակրացանկը պահպանեն, իրենց համար և՛ ավելի հեշտ կլինի, և՛ ավելի մատչելի: Մենք մոռացել ենք, որ տոնը նրա համար չէ, որ միայն ուտենք, խմենք, հյուր գնանք, հետո դժգոհենք, թե այդքան ափսեներ լվանալուց հետո հոգնել ենք: Մարդ պետք է հասկանա՝ ինքն ինչի՞ կարիք ունի: Իհարկե փոխայցելությունները անհրաժեշտ են, սակայն դա պետք է անել ոչ պարտադրաբար»,– ասաց Պողոսյանը:

Նա գտնում է, որ այդ պատճառով էլ մարդիկ հանգստանալու, լիցքաթափվելու և լիցքավորված աշխատանքի գնալու փոխարեն հոգնած են լինում: Լուծման ճանապարհ կա՝ եթե բոլորը մի քիչ իրենց, իրենց ընտանիքի մասին մտածեն, կհասկանան, որ բոլորովին հարկավոր չէ մեկ օրվա կամ մեկ շաբաթվա համար մեկ ամսվա բյուջե ծախսել ու հետո մտածել, թե ինչ են անելու: Ասում է՝ պետք է նախապես մտածել, թե տոնից ինչ ակնկալիք ունեն. տոնը բարեկամներով, ազգակիցներով շփվելու, բարի խոսք ասելու համար է և ոչ՝ մրցավազք: Մեկի սեղանին բլինչիկ, խոզի բուդ կա, ոմանց սեղանին նաև կենդանական աշխարհի այլ ուտեստներ: Ըստ ազգագրագետի՝ եթե մեր նպատակը սա պետք է լինի, ուրեմն շատ տխուր է, այնինչ տոնը հաղորդակցվելու, լավ խոսք ասելու ու հանգստանալու համար է:

«Փաստի» հարցին, թե այս ամենը ազգային արժեքների թերագնահատմա՞ն, թե ժամանակին համապատասխան շարժվելու հետևանք է, պատասխանեց. «Մենք 21–րդ դարում ենք, հարգում ենք ավանդույթները, բայց պետք է առաջ գնանք: Մենք ավանդույթներ ունենք, կերակրատեսակներ, որ և՛ մեր, և՛ մեր օրգանիզմի, և՛ հոգու համար շատ կարևոր են, և եթե ցանկանում ենք խուսափել լուրջ տագնապներից, թե ինչպես ենք մարելու պարտքերն ու վարկերը, ուրեմն ճիշտն այն է, որ մեր վերմակի համապատասխան մեկնենք ոտքերը և նշենք հավուր պատշաճի:

Այն, որ տոները մեզ անհրաժեշտ են, միանշանակ է, բայց մենք հաճախ տոնի գլխավոր խորհուրդը մոռանում ենք և գնում ենք ավելորդ մրցավազքի, որն արդյունքում մեզ ոչինչ չի տալիս: Արժևորե՛նք մեր ավանդույթները և նայենք՝ նոր դարաշրջանում ինչն է ավելի մարդակենտրոն: Պարտադիր չէ ամբողջ էներգիան վատնել կերակուր պատրաստելու վրա, հետո էլ ցանկություն չունենալ դա վայելել: Կան, իհարկե, որոշ կերակուրներ, որ ցանկալի է լինեն մեր տոնական սեղաններին, ինչպես օրինակ անուշապուրը և տարեհացը»,– ասաց նա:

 

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California