Նախագահին պաշտոնին վերաբերող քննարկումները սկսվելու են հաջորդ շաբաթ.Գագիկ Հարությունյանի թեկնածությունը չի՞ դիտարկվի
POLITICSՔիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը, որն այս տարի առաջինն էր: Past.am-ի փոխանցմամբ՝ նիստից հետո, լրագրողների հետ զրուցել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ապագա նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն դիտարկո՞ւմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը: «Գագիկ Հարությունյանը հերքել է, նման ցանկությունը, իսկ մենք հարգում ենք նրա որոշումը»,- նշեց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը, շարունակելով պատասխանել թեմային վերաբերող հարցերին, հայտնեց, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պաշտոնական քննարկում դեռ չկա: Ըստ Աժ փոխխոսնակի՝ քննարկումները ՀՀԿ-ում սկսվելու են հաջորդ շաբաթվանից:
«Հանրապետության նախագահը պետք է լինի անկուսակցական:Կարծում եմ՝ այդ պաշտոնում ՀՀԿ-ն կներկայացնի շատ լուրջ կենսագրություն, լուրջ հեղինակություն և անելիք ունեցող թեկնածուի»,- ասաց Շարմազանովը:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
4
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages
5
FINTECH360 International Conference Held in Armenia



