Նախագահին պաշտոնին վերաբերող քննարկումները սկսվելու են հաջորդ շաբաթ.Գագիկ Հարությունյանի թեկնածությունը չի՞ դիտարկվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՔիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը, որն այս տարի առաջինն էր: Past.am-ի փոխանցմամբ՝ նիստից հետո, լրագրողների հետ զրուցել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ապագա նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն դիտարկո՞ւմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը: «Գագիկ Հարությունյանը հերքել է, նման ցանկությունը, իսկ մենք հարգում ենք նրա որոշումը»,- նշեց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը, շարունակելով պատասխանել թեմային վերաբերող հարցերին, հայտնեց, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պաշտոնական քննարկում դեռ չկա: Ըստ Աժ փոխխոսնակի՝ քննարկումները ՀՀԿ-ում սկսվելու են հաջորդ շաբաթվանից:
«Հանրապետության նախագահը պետք է լինի անկուսակցական:Կարծում եմ՝ այդ պաշտոնում ՀՀԿ-ն կներկայացնի շատ լուրջ կենսագրություն, լուրջ հեղինակություն և անելիք ունեցող թեկնածուի»,- ասաց Շարմազանովը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



