Նիկի Հեյլին սպառնացել է ՄԱԿ–ի անդամներին
INTERNATIONAL NEWSՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին բոլոր այն երկրներին, որոնք կհամարձակվեն ընդդիմանալ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահի որոշմանը, սպառնացել է, թե Վաշինգտոնն աչքը նրանցից չի կտրի:
Հեյլին պնդել է, որ անձամբ է ԱՄՆ նախագահի որոշմանը դեմ քվեարկող երկրների անվանացանկը տրամադրելու նախագահ Թրամփին, և որ ՄԱԿ–ի Գերագույն Ասամբլեայում հինգշաբի օրը սպասվող քվեարկությունից հետո ուղղակի պախարակելու է հակառակորդ երկրներին:
Ի դեպ, Նիկի Հեյլին ՄԱԿ–ի ԱԽ–ից պահանջել է նաև հստակ արգելք սահմանել Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության համար և Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մի շարք միջոցառումներ է խոստացել Վաշինգտոնի անունից՝ կապված, իբր, Թեհրանի կողմից Եմենի հուսիներին սպառազինություն մատակարարելու հետ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



