Նիկի Հեյլին սպառնացել է ՄԱԿ–ի անդամներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին բոլոր այն երկրներին, որոնք կհամարձակվեն ընդդիմանալ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահի որոշմանը, սպառնացել է, թե Վաշինգտոնն աչքը նրանցից չի կտրի:
Հեյլին պնդել է, որ անձամբ է ԱՄՆ նախագահի որոշմանը դեմ քվեարկող երկրների անվանացանկը տրամադրելու նախագահ Թրամփին, և որ ՄԱԿ–ի Գերագույն Ասամբլեայում հինգշաբի օրը սպասվող քվեարկությունից հետո ուղղակի պախարակելու է հակառակորդ երկրներին:
Ի դեպ, Նիկի Հեյլին ՄԱԿ–ի ԱԽ–ից պահանջել է նաև հստակ արգելք սահմանել Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության համար և Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մի շարք միջոցառումներ է խոստացել Վաշինգտոնի անունից՝ կապված, իբր, Թեհրանի կողմից Եմենի հուսիներին սպառազինություն մատակարարելու հետ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



