Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
SOCIETYՀՀ ոստիկանության Սիսիանի բաժինը դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 23.23-ին, «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, 1962 թ. ծնված Թաթուլ Ա.-ն, 2011 թ. ծնված Ալեն Ա.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտյոմ Ա.-ի` լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազատաքացուցչից այրված գազի արտահոսք է եղել, ինչից էլ ստացել են սուր էկզոգեն թունավորում և շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



