Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Սիսիանի բաժինը դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 23.23-ին, «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, 1962 թ. ծնված Թաթուլ Ա.-ն, 2011 թ. ծնված Ալեն Ա.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտյոմ Ա.-ի` լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազատաքացուցչից այրված գազի արտահոսք է եղել, ինչից էլ ստացել են սուր էկզոգեն թունավորում և շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



