Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Երուսաղեմը, Արցախը և Հայաստանի դիրքորոշումը. Քաղաքագիտական ճշգրտության տեսակետից զուգահեռ չկա

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո փորձագիտական շրջանակներում զուգահեռներ եղան նաև Արցախի կամ Ստեփանակերտի ճանաչման միջև: Ճի՞շտ է արդյոք Երուսաղեմի շուրջ ստեղծված իրողության և Արցախի ճանաչման շուրջ զուգահեռներ տանել:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն»–ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, քաղաքագիտական ճշգրտության տեսակետից այստեղ ունիկալ իրավիճակ է:

«Եթե հարցին մոտենանք այդ տեսանկյունից, ապա որևէ զուգահեռ այստեղ չկա և չի էլ կարող լինել: Երուսաղեմի հետ կապված խնդիրը աննախադեպ է: Բացի քաղաքական բաղադրիչից այն ունի նաև կրոնա–դիցաբանական կարևորագույն բաղադրիչ, որը կարող է ազդեցություն ունենալ նույնիսկ Երուսաղեմից հազարավոր կիլոմետրեր ձգվող հեռավորության վրա: Դժվար թե հնարավոր լինի մեկ այլ խնդիր նմանեցնել այդ խնդրին: Այնպես որ՝ ես որևէ զուգահեռ այստեղ չեմ տեսնում:

Սակայն պետք է ասել, որ սա ինչ–որ առումով, անուղղակիորեն նաև առնչվում է հայերին, հայկական համայնքին ու Հայ առաքելական եկեղեցուն, որովհետև Երուսաղեմ հին քաղաքի մեկ քառորդը հայկական թաղամաս է, այնտեղ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, և այդ իմաստով մենք անտարբեր չենք կարող լինել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է նշված հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, քաղաքագետն ընդգծեց, որ այն բավականին խոհեմ ու հավասարակշիռ է: Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով:

«Դիրքորոշումն ուղղված է բալանսի պահպանմանը: Այդ իմաստով ճիշտ ճանապարհի վրա ենք: Վստահ եմ, որ հայկական կողմը մշտական կոնսուլտացիաների մեջ է շահագրգիռ կողմերի հետ, որ ռիսկն ու պուլսը բաց չթողնի: Չեմ կարծում, թե ՀՀ–ն որևէ սխալ բան արեց:

ՀՀ–ն ժամանակին և ադեկվատ ձևով անդրադարձավ և ասաց իր դիրքորոշումը, որը, կարծում եմ, բոլորի կողմից ընդունելի է ու հասկանալի: Հայկական կողմը չպետք է փչացնի իր հարաբերություններն արաբական աշխարհի հետ՝ իմանալով նրանց սպեցիֆիկ վերաբերմունքը Երուսաղեմի խնդրին, իմանալով նաև Իրանի և Իսրայելի դիրքորոշումներն այդ հարցում»,–ընդգծեց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Դ. Թրամփի որոշումը պատմական է, որը ֆիքսում է վերջին 70 տարիների ընթացքում ձևավորված իրողությունը.

«Եվ պարզ է, որ այս որոշումը Մերձավոր Արևելքում իրավիճակի փոփոխություն է բերում, մասնավորապես՝ մերձավորարևելյան հակամարտության: Որոշումը դրդում է, որ բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, ապասառեցվի և նոր փորձ ձեռնարկվի խնդրի վերջնական կարգավորման համար:

Այնպես, ինչպես որոշվել էր 40–ականներին, ըստ որի՝ երկու պետություն պետք է լինի՝ հրեական և արաբական: Այդ իմաստով Եվրամիությունը նույնպես իր դիրքորոշումն արտահայտեց, համաձայն որի Երուսաղեմը ոչ միայն Իսրայելի մայրաքաղաքն է, այլև երկու պետությունների:

Հետևապես, եթե սա որոշում է՝ հենված իրողությունների ճանաչման փիլիսոփայության վրա, ապա շարունակելով այդ իրողությունների ճանաչումը, պետք է ասել, որ Պաղեստինը նույնպես պետք է ճանաչի այն: Ի վերջո, արաբները պետք է ճանաչեն Իսրայելը, այնինչ՝ մինչև հիմա հրաժարվում են: Եվ բացի այդ, Իսրայելը պետք է ճանաչի արաբների՝ Պաղեստինում սեփական պետություն ունենալու իրավունքը:

Այլ հարց է, որ սահմաններն արդեն բանակցության առարկա կարող են լինել, բայց, այնուամենայնիվ, գոյության իրավունքն այլևս անվիճարկելի է»:

 

Աննա Բադալյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference