ՌԴ իշխանությունները չեն խանգարի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել Օլիմպիական խաղերին
SPORTՌուսաստանի իշխանությունները ռուս մարզիկներին չեն խանգարի չեզոք կարգավիճակում մասնակցել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են Հարավային Կորեայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք առանց որևէ կասկածի որևէ շրջափակում չենք հայտարարի, չենք խանգարի մեր օլիմպիականներին մասնակցել խաղերին, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա մասնակցել անձնապես»,- ասել է ՌԴ նախագահը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսական սպորտի շուրջ ծավալված դոպինգ սկանդալի հետևանքով արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել Օլիմպիական խաղերին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



