ՌԴ իշխանությունները չեն խանգարի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել Օլիմպիական խաղերին
ՍՊՈՐՏՌուսաստանի իշխանությունները ռուս մարզիկներին չեն խանգարի չեզոք կարգավիճակում մասնակցել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են Հարավային Կորեայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք առանց որևէ կասկածի որևէ շրջափակում չենք հայտարարի, չենք խանգարի մեր օլիմպիականներին մասնակցել խաղերին, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա մասնակցել անձնապես»,- ասել է ՌԴ նախագահը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսական սպորտի շուրջ ծավալված դոպինգ սկանդալի հետևանքով արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել Օլիմպիական խաղերին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



