Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և Իրանի միջև. Շարմազանով
POLITICSՀայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխխոսնակը:
Շարմազանովը նաև շեշտեց, որ այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



