Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և Իրանի միջև. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետեւողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխխոսնակը:
Շարմազանովը նաև շեշտեց, որ այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի եւ ԵՄ-ի միջեւ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



