Ղրիմում վարորդը 7 դեռահասի է վրաերթի ենթարկել
INTERNATIONAL NEWSՂրիմի Կրասնոպերեկոպսկ շրջանում մարդատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դեռահասների 7 հոգանոց խմբին, որոնցից 4-ին հոսպիտալացրել են, մյուսներին տեղում են բուժօգնություն ցույց տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությանը:
«Լենինի փողոցում մարդատար ավտոմեքենան վրաերթ է իրականացրել՝ վնաս հասցնելով 13-15 տարեկան 7 դեռահասի», - հայտնել է գործակալության աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ դեռահասներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել միջին ծանրության վիճակով:
Նախնական տվյալներով՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի իրականացրած վրաերթի պատճառներից մեկը վարորդի հարբածությունն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



