Ղրիմում վարորդը 7 դեռահասի է վրաերթի ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրիմի Կրասնոպերեկոպսկ շրջանում մարդատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դեռահասների 7 հոգանոց խմբին, որոնցից 4-ին հոսպիտալացրել են, մյուսներին տեղում են բուժօգնություն ցույց տվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությանը:
«Լենինի փողոցում մարդատար ավտոմեքենան վրաերթ է իրականացրել՝ վնաս հասցնելով 13-15 տարեկան 7 դեռահասի», - հայտնել է գործակալության աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ դեռահասներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել միջին ծանրության վիճակով:
Նախնական տվյալներով՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի իրականացրած վրաերթի պատճառներից մեկը վարորդի հարբածությունն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



