Գերմանիայի ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ ցուցարարներին ցրելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Die Welt-ը:
Վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին մի շարք ավտոճանապարհներ, որոնք տանում էին դեպի կուսակցության համագումարի անցկացման վայր: Գրանցվել են նաև ոստիկանների վրա հարձակման դեպքեր:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ընտրություններից հետո առաջին համագումարն է անցկացնում, որի ժամանակ ընտրվելու է կուսակցության նոր ղեկավար կազմը: Համագումարի անցկացման վայրի անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր ոստիկաններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



