Գերմանիայի ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է կիրառել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ ցուցարարներին ցրելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Die Welt-ը:
Վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին մի շարք ավտոճանապարհներ, որոնք տանում էին դեպի կուսակցության համագումարի անցկացման վայր: Գրանցվել են նաև ոստիկանների վրա հարձակման դեպքեր:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ընտրություններից հետո առաջին համագումարն է անցկացնում, որի ժամանակ ընտրվելու է կուսակցության նոր ղեկավար կազմը: Համագումարի անցկացման վայրի անվտանգությունն ապահովում են մի քանի հարյուր ոստիկաններ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



