Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը հաստատեց ՀԿ-ների լիազորություններն էապես ընդլայնող օրենսդրական փաթեթը

POLITICS

 ՀՀ կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը, որով էապես ընդլայնվում են ՀԿ-ների գործունեության լիազորությունները:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել: Նախարարը դրա ընդունումը կարևորեց ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծման տեսանկյունից, ինչը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։ «Մասնավորապես 2009թ. սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել մի փաթեթ, որտեղ նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչն առաջացրել էր բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը և դժգոհությունը։ Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ։ Նրանց նպատակն էր ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,- ասաց նախարարը։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացված փաթեթը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և հաշվի են առնվել նրանց բոլոր առաջարկությունները։

Ըստ նախարարի, https://www.e-register.am/ համակարգի միջոցով ՀԿ-ների համար կստեղծվի առցանց գրանցման հնարավորություն: Բացի այդ, ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության սպասարկման բաժնի բոլոր գրասենյակներում՝ կստեղծվի փաստաթղթերի ընդունման հնարավորություն: Այդպիսով, կպարզեցվի և կհստակեցվի ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններն ազատելով ավելորդ գործընթացներից: Փաթեթով հնարավորինս կբացառվեն ՀԿ-ների՝ շփոթության աստիճան նմանանվանումները և խորհրդանիշները, կկատարելագործվի ՀԿ-ների ստեղծ ման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա ՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման համար, ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռմամբ՝ նրանց կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումներն ու մասնագիտական տեսակետները, ներկայացնում է նախագիծը՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ ծրագիր։ «Նախագծով մի շարք նորամուծություններ են առաջարկվում, մասնավորապես կարևորում եմ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցո ւթյունը, նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը։ Կարևորում եմ ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ նրանց ինքնուրույնության և ֆինանսական կայունության համար»,-  ասաց Աբրահամյանը՝ կարևորելով նաև նախագծով առաջարկվող ՀԿ-ների հաշվետվողականության բարձրացումը։ Նրա խոսքով՝ փաթեթով տարանջատում է դրվում հանրային միջոցների հաշվին ֆինանսավորվող ՀԿ-ների և այլ աղբյուրներից սնվող ՀԿ-ների հաշվե տվողականության միջև։ Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ ՀԿ-ների արագ գրանցումը կարևոր նշանակություն կունենա հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման համար:

 

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains