Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունը հաստատեց ՀԿ-ների լիազորություններն էապես ընդլայնող օրենսդրական փաթեթը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը, որով էապես ընդլայնվում են ՀԿ-ների գործունեության լիազորությունները:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել: Նախարարը դրա ընդունումը կարևորեց ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծման տեսանկյունից, ինչը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։ «Մասնավորապես 2009թ. սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել մի փաթեթ, որտեղ նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչն առաջացրել էր բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը և դժգոհությունը։ Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ։ Նրանց նպատակն էր ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,- ասաց նախարարը։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացված փաթեթը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և հաշվի են առնվել նրանց բոլոր առաջարկությունները։

Ըստ նախարարի, https://www.e-register.am/ համակարգի միջոցով ՀԿ-ների համար կստեղծվի առցանց գրանցման հնարավորություն: Բացի այդ, ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության սպասարկման բաժնի բոլոր գրասենյակներում՝ կստեղծվի փաստաթղթերի ընդունման հնարավորություն: Այդպիսով, կպարզեցվի և կհստակեցվի ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններն ազատելով ավելորդ գործընթացներից: Փաթեթով հնարավորինս կբացառվեն ՀԿ-ների՝ շփոթության աստիճան նմանանվանումները և խորհրդանիշները, կկատարելագործվի ՀԿ-ների ստեղծ ման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա ՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման համար, ՀԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռմամբ՝ նրանց կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումներն ու մասնագիտական տեսակետները, ներկայացնում է նախագիծը՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ ծրագիր։ «Նախագծով մի շարք նորամուծություններ են առաջարկվում, մասնավորապես կարևորում եմ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցո ւթյունը, նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը։ Կարևորում եմ ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ նրանց ինքնուրույնության և ֆինանսական կայունության համար»,-  ասաց Աբրահամյանը՝ կարևորելով նաև նախագծով առաջարկվող ՀԿ-ների հաշվետվողականության բարձրացումը։ Նրա խոսքով՝ փաթեթով տարանջատում է դրվում հանրային միջոցների հաշվին ֆինանսավորվող ՀԿ-ների և այլ աղբյուրներից սնվող ՀԿ-ների հաշվե տվողականության միջև։ Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ ՀԿ-ների արագ գրանցումը կարևոր նշանակություն կունենա հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման համար:

 

Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչու են վերջին տարիներին շոգերն ավելի երկար տևում. առաջիկա եղանակըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՈրքա՞ն հայ է բնակվում Վրաստանում Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի