Դեկտեմբերի 2-ին աշխարհը նշում է ստրկության վերացման միջազգային օրը
SOCIETYՍտրկության վերացման դեմ պայքարի միջազգային օրը մարդկանց առևտրի ու երրորդ անձանց կողմից նրանց մարմնավաճառություն պարտադրելու, ինչպես նաև շահագործման ենթարկելու դեմ պայքարի մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված բանաձևի օրվա հետ է կապված։
ՄԱԿ-ի տվյալներով, ներկայում աշխարհում մոտ 40 մլն կին, տղամարդ ու երեխա ստրկության մեջ է ապրում։
Երևույթի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար բոլոր երկրների կառավարական ու հասարակական կազմակերպությունների, իրավապահ մարմինների ու այլ կառույցների ջանքներն ուղղված են ոչ միայն նման դեպքերի բացահայտմանն ու կանխմանը, այլև նման հանցագործությունների կազմակերպիչներին հայտնաբերելուն, նրանց հանդեպ քրեական հետապնդում իրականացնելուն, ինչպես նաև տուժածներին ազատ արձակելուն և նորմալ կյանք վերադարձնելուն։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



