Դեկտեմբերի 2-ին աշխարհը նշում է ստրկության վերացման միջազգային օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտրկության վերացման դեմ պայքարի միջազգային օրը մարդկանց առևտրի ու երրորդ անձանց կողմից նրանց մարմնավաճառություն պարտադրելու, ինչպես նաև շահագործման ենթարկելու դեմ պայքարի մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված բանաձևի օրվա հետ է կապված։
ՄԱԿ-ի տվյալներով, ներկայում աշխարհում մոտ 40 մլն կին, տղամարդ ու երեխա ստրկության մեջ է ապրում։
Երևույթի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար բոլոր երկրների կառավարական ու հասարակական կազմակերպությունների, իրավապահ մարմինների ու այլ կառույցների ջանքներն ուղղված են ոչ միայն նման դեպքերի բացահայտմանն ու կանխմանը, այլև նման հանցագործությունների կազմակերպիչներին հայտնաբերելուն, նրանց հանդեպ քրեական հետապնդում իրականացնելուն, ինչպես նաև տուժածներին ազատ արձակելուն և նորմալ կյանք վերադարձնելուն։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



