Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վիգեն Քոչարյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ընտանիքում բռնության կանխարգելման մասին փոփոխված օրինագիծը

SOCIETY

 Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը սկսել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնությունը որոշակի նախապատմություն ունի:

«Հայտնի է, որ դեռևս 2014 թ. ընդունված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների ազգային ծրագրով նախատեսված էր նման իրավական կարգավորումների մշակումը: Համաձայն այդ ծրագրի` սույն օրենքի նախագիծը մշակվել էր միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, իսկ աշխատանքներն ավարտվել էին նախորդ տարվա վերջին: Սակայն, պայմանավորված խորհրդարանական ընտրություններով, այն հանրության դատին է ներկայացվել միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ձեզ հայտնի է, որ նախագծի վերաբերյալ տեղի ունեցան լայնածավալ հանրային քննարկումներ: Չնայած այն հանգամանքին, որ քննարկումների ընթացքում եղան նաև ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու դեպքեր, օրենքի նախագծի էությունը սխալ ընկալելու դեպքեր` մենք դրական ենք գնահատում հանրային քննարկումները, քանի որ դրանք մեծ հաշվով ծառայեցին հիմնական նպատակին. մենք կարողացանք հասկանալ այս նախաձեռնության հետ կապված գոյություն ունեցող մտավախությունները, ստացանք բազմաթիվ առաջարկներ նախագծի բարելավման վերաբերյալ: Հաշվի առնելով այդ ամենը` նախագծում կատարվեցին որոշակի փոփոխություններ և շտկումներ, որոնք վերաբերում են և՛ նախագծի անվանմանը, և՛ տարբեր դրույթների, և՛ տարբեր ինստիտուտների վերաբերյալ ձևակերպումների հստակեցմանը: Մենք գտնում ենք, որ դրական փոփոխությունների ենթարկված և արդյունավետ լուծումներ առաջարկող օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել ձեր քննարկմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Քոչարյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ օրենքը հետապնդում է երեք հիմնական նպատակ, որոնք հստակ սահմանված են վերնագրում: «Այդ նպատակներն են ընտանիքում բռնության կանխարգելումը, այդ բռնության պատճառով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում համերաշխության վերականգնումը: Պետք է նշել, որ նախագծի նախնական տարբերակում համերաշխության վերականգման նպատակն ամրագրված չէր, սակայն նույնիսկ նախնական տարբերակում հստակ էին լուծումները, որոնք բերելու էին այս նպատակի իրականացմանը: Ուղղակի փոփոխություն ենք կատարել, որպեսզի վերնագիրն առավել հստակ արտացոլի առաջարկվող օրենսդրական կարգավորումների էությունը և  համապատասխան շեշտադրումները»,- մանրամասնեց Վիգեն Քոչարյանը:

Նա հավելեց, որ օրենքը նախատեսում է ընտանիքում բռնությունների կանխարգելում և այդ նպատակին հասնելու համար առաջարկում կոնկրետ մեխանիզմներ: «Օրենքը հստակեցնում է ընտանեկան բռնություն հասկացությունը: Մենք արդեն իսկ մեր օրենսդրության մեջ ունեինք ընտանեկան բռնություն հասկացությունը, սակայն այնտեղ շատ կարճ ձևակերպում էր տրված, ուստի անհրաժեշտություն կար հստակեցնել այս հասկացության առանձին տարրերը: Բացի այդ օրենքով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող գործողությունները` կապված ընտանիքում բռնությունների կանխարգելման հետ: Խոսքը պաշտպանական կամ կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն,  պաշտպանական որոշում: «Նախազգուշացման պարագայում կանխարգելիչ նշանակությունն առավել ցայտուն է երևում, քանի որ այստեղ գործը սահմանափակվում է միայն նրանով, որ ոստիկանության ներկայացուցիչը զգուշացնում է համապատասխան սուբյեկտին իր վարքագծի ոչ ճիշտ լինելու և դա շարունակելու պարագայում հնարավոր հետևանքների վերաբերյալ: Այն դեպքերում, երբ առկա է ընտանիքում բռնության դրսևորում և առկա է դրա շարունակման հնարավորություն, որը կարող է սպառնալ բռնության զոհերի կյանքին կամ առողջությանը, ոստիկանության ներկայացուցիչը կարող է որոշում կայացնել անհետաձգելի միջամտության վերաբերյալ: Այս միջոցը կարելի է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, երբ անհրաժեշտ է առանց հետաձգման համապատասխան որոշում կայացնել մարդկանց կյանքը և առողջությունը պահպանելու համար: Օրենքը նաև նախատեսում է, որ նման որոշում կայացնում է ոչ թե ոստիկանության ցանկացած ներկայացուցիչ, այլ ոստիկանության մասնագիտացված հատուկ ծառայության աշխատակիցը, ով պետք է օժտված լինի համապատասխան գիտելիքներով, հմտություններով և փորձառությամբ: Երրորդ միջոցը, որ կարող է կիրառվել, պաշտպանական որոշումն է: Այս որոշումն ընդունում է միայն դատարանը` բացառապես տուժողի դիմումի հիման վրա»,- հստակեցրեց Վիգեն Քոչարյանը:

Վիգեն Քոչարյանը նաև ներկայացրեց, որ օրենքով նախատեսված է ապաստարանների ձևավորում, որն ընդամենը վայր է, որտեղ կարող են ժամանակավորապես տեղավորվել ընտանիքում բռնությունից տուժածները` մինչև ընտանիքի համար բարդ իրավիճակը կարգավորվելը: «Տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում իրականացված փոփոխություններն ավելի են հստակեցրել նախատեսված կարգավորումները, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների տեղ չլինի: Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որ կային նախնական տարբերակում, հաջողությամբ լուծված են»,- եզրափակեց փոխնախարարը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League