Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. կա վիրավոր
SOCIETYՆոյեմբերի 29-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MX 702 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 20 մ), ինչի հետևանքով ուղևոր՝ 1995 թ. ծնված Գ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ավտոմեքենան ձորակից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



