Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 29-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Ռյաթազա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MX 702 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 20 մ), ինչի հետևանքով ուղևոր՝ 1995 թ. ծնված Գ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ավտոմեքենան ձորակից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



