Yerevan, 11.August.2026,
00
:
00
BREAKING


Սոչին սիրիական բաժանարարի և միաբանողի դիրքերում

INTERNATIONAL NEWS


Ռուսաստանի նախաձեռնությամբ Սոչիում ընթանալիք Միջսիրիական ազգային երկխոսության համաժողովին ընդառաջ՝ հետաքրքիր գործընթացներ են ծավալվում, գորւմ է «Փաստ» օրաթերթը:

Թուրքիան սկսել է մեղադրել ԱՄՆ–ին՝ Սիրիայում ազգային երկխոսության տապալման փորձերի համար, և արդեն երկու օր է՝ մեդիան գրում է ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահների հեռախոսային բանակցությունների մասին, որի ընթացքում, իբր, Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է ամեն բան անել սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանը նպաստելու համար, իսկ որ առավել կարևոր է՝ դադարեցնել օժանդակությունն ու զենքի մատակարարումը քրդերին:

«Մենք հենց սկզբից էինք ասում, որ ԱՄՆ–ը մեծ սխալ է գործում՝ ԴԱԻՇ–ի դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում համագործակցելով YPG ահաբեկչական խմբավորման հետ: Բայց հիմա, երբ ԴԱԻՇ–ը չեզոքացված է, հույս ունենք՝ Վաշինգտոնը կդադարեցնի զենքի մատակարարումը քրդերին և կվերականգնի իր կապերը տարածաշրջանային իրական գործընկերների ու դաշնակիցների հետ»,–հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում մեկնաբանելով Թրամփ–Էրդողան հեռախոսազրույցը և հաստատելով, թե Լոնդոն է ժամանել՝ Անկարայի դիրքորոշումն անձամբ Լոնդոնին փոխանցելու համար:

Հետաքրքիր զուգադիպությամբ պաշտոնական Թեհրանն էլ է համարյա ամենօրյա ռեժիմով ակտիվացրել Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր հավասարակշիռ հռետորաբանությունը՝ բոլոր մակարդակներում հայտարարելով, որ «Թեհրանը հանդես է գալիս հակամարտությունների՝ բանակցության ու երկխոսության միջոցով կարգավորման օգտին»:

Ձևակերպում, որ կիրակի օրը մեծ ոգևորությամբ ընդունվեց Եվրախորհրդարանում Իրանի հետ կապերի խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու կողմից, որն այս օրերին Թեհրանում է գտնվում և, Իրանի ազգային հեռուստաընկերության փոխանցմամբ, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ջանքերը որևէ մեկից գաղտնի չեն մնում»: Եվրախորհրդարանն, իհարկե, դեռ բուն Բրյուսելը չէ, և Լևանդովսկին էլ ԵՄ ընդհանրական տեսակետը չի հայտնել այս դեպքում: Բայց ակնհայտ է, որ ԵՄ–ԱՄՆ հակադրությունների, ինչպես նաև՝ եվրոպական անջատողականության վերջին տենդենցների ֆոնին, հին աշխարհամասն էլ է հակվում Իրանին առանձնապես չնեղելու, Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու և սիրիական միջխմբային երկխոսությանը գոնե չխանգարելու դիրքորոշմանը:

Վերջինիս անհրաժեշտության մասին, ի դեպ, սկսել են հաճախ խոսել նաև Իրաքում, որտեղ նույնպես ժամանակ առ ժամանակ կոնկրետ նետեր են ուղղվում ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության ուղղությամբ: Այս ֆոնին Քաթարի դիրքորոշումը նույնպես շատ հետաքրքիր դրսևորում է ստանում՝ Թուրքիայի և Իրանի հետ ստորագրված Առևտրային համաձայնագրի տեսքով: Եվ հասկանալի է, երբ փորձագետներն այստեղ ավելի շատ քաղաքական ուղերձ, քան՝ հիշյալ երկրների միջև ապրանքաշրջանառությունը հեշտացնելու տնտեսական հնարավորություն տեսան: Ըստ էության, խնդրի առնչությամբ քաջ հայտնի է նաև ռուսական դիրքորոշումը, որն իր լոզունգային մեկնաբանությամբ հետևյալ տեսքն ունի՝ Մա՛հ ահաբեկիչներին, հաշտություն հակադիր ճամբարներում գտնվողներին, կառուցողական երկխոսություն պաշտոնական Դամասկոսի հետ: Ձևակերպում, որ ՄԱԿ–ի հատուկ բանագնացի խոստովանությամբ՝ ողջունվել է նաև ՄԱԿ–ում, որտեղ հույս ունեն, որ Սոչիում երկխոսությունը կհանգեցնի Սիրիայի ներկա սահմանադրության կետերի կառուցողական քննարկման, ՄԱԿ–ի վերահսկողությամբ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման նպատակով Ազգային համաժողովի ընտրած կոմիտեի ձևավորման և վերջապես՝ նոր ընտրությունների անցկացման:

Ի դեպ, վերջին հարցի առնչությամբ Սիրիայի ԱԳ նախարարությունը կիրակի երեկոյան հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ «Սիրիայի կառավարությունը ողջունում է ՄԱԿ–ի ջանքերը՝ միաժամանակ հշեցնելով, որ ՄԱԿ–ի վերահսկողությունը պիտի իրականացվի կազմակերպության Հռչակագրի շրջանակում, հարգելով երկրների ազգային ինքնիշխանությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Փաստորեն, արտասիրիական խաղացողներից նույն համոզումն է հայտնել նաև լիբանանյան Հըզբոլլահը, դեռ սրանից շատ առաջ հայտարարելով նաև իր զինուժերի՝ Սիրիայից մասնակի դուրսբերման վերաբերյալ: Արդյունքում ինչպիսի խճանկար է ձևավորում ռուսական Սոչին՝ ակնհայտ է. մի կողմում Դամասկոսն է, Թեհրանը, Բաղդադը, Անկարան, Մոսկվան, լիբանանյան Հըզբոլլահը, խոշոր հաշվով՝ ՄԱԿ–ն ու Եվրոպան (կամ գոնե վերջինիս լուռ սատարումը Սիրիայի տարածքային ամբողջականությանը), մյուս կողմում ԱՄՆ–ն՝ սիրիական երկակի քաղաքականությամբ, կենտրոնախույս տրամադրություններով և վերջին շրջանում իսլամիստների հետ համագործակցությամբ հայտնի քրդական ուժերը, Սաուդյան Արաբիան ու նրա կոալիցիան, որտեղ շարունակում են Ասադի հրաժարականը պահանջել, Իսրայելը: Եվ թե ինչ զարգացում կունենա այս երկու ճամբարների հակադրությունը կամ ինչպես կհամադրի Սոչին առկա տարաբնույթ շահերն, անհայտ է:

Հավանաբար, չնայած ներկայացուցչականությանը (ՌԴ–ն Սոչի է հրավիրել Սիրիայի կառավարության կողմնակից ու ընդդիմադիր 33 խմբերի, շարժումների և քաղաքական կուսակցությունների), դեռ վաղ է մեծ հույսեր կապել սիրիական խնդրի վերջնական կարգավորման հետ: Իսկ եթե հաշվի առնենք ԴԱԻՇ–ից բացի մնացած իսլամական խմբերի ու քրդերի գործունեությունը, ինչպես նաև՝ ԱՄՆ պահվածքը, որը նույնիսկ այս օրերին է Աթ–Թանֆում գրոհայինների վարժեցնում՝ ըստ որոշ լուրերի, չի բացառվում, որ Մեծ հաշտության փոխարեն Սիրիայում դարձյալ կատարյալ քաոսը ռևանշի վերցնի…

Գոհար Սիմոնյան

Results of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan