Գյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումը
SOCIETYԳյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների արվեստագետներ և արվեստաբաններ։ Սիմպոզիումը զուգորդվում է «Քաղաքաշինական գծի փոփոխությունները հետխորհրդային տարածքում և ժամանակահատվածում» խորագրով գիտաժողովով։
Ինչպես նախկինում, այս տարի ևս այն անցկացվում է «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ԱՊՀ երկրների Մոսկովյան համագործակցության հումանիտար հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը: Այս տարի նախաձեռնությանը միացել է նաև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը:
Սիմպոզիումին մասնակցում է 7 երկրի 30 արվեստագետ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի սիմպոզիումի մասնակիցերը կփորձեն նաև միմյանց ներկայացնել իրենց երկրների քանդակագործության միտումները: «Այս տարի նաև գիտաժողովի ընթացքում կփորձենք հասկանալ թե ինչ տենդենցներ կան մասնակից երկներում, ինչպես է զարգանում արվեստը, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի չեն կատարվի բացօթյա քանդակներ՝ այս անգամ մասնակիցները կստեղծեն հաստոցային քանդակներ, որոնք հետագայում կտեղադրվեն քաղաքի տարբեր կրթօջախներում կամ այլ հաստատություններում: Դրանց տեղը կորոշվի համապատասխան հանձնաժողովի կողմից»,- «Արմենպրես»-ին տեղակացրեց սիմպոզիումի հեղինակ, «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալկենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Գևորգյանը ՝ փաստելով, որ սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակները «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի սեփականությունն են:
Հաշվի առնելով սիմպոզիումի խորագիրը՝ «Վերելք», քանդակագործները աշխատանքներն էլ իրականացնելու են այս թեմատիկայով:
Արմենուհի Մխոյան



