Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Այն գիտելիքը, որը տալիս է ՀՀ Փաստաբանական դպրոցը բավական բարձր մակարդակի վրա է. Արա Զոհրաբյան

SOCIETY

ՀՀ Փաստաբանական դպրոցի շրջանավարտների երդման և արտոնագրերի հանձնման արարողությունը սկսվեց Փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստով, որի ընթացքում խորհրդի անդամները միաձայն որոշեցին բավարարել հավակնորդների արտոնագրեր ստանալու մասին դիմումները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, ով կարևորելով արդարադատության իրականացման գործընթացում փաստաբանի դերը նշեց.«Այսօր բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ մասնագետների կարիք է զգացվում: Հարկավոր են մարդիկ, ովքեր իրենց հայրենասիրությամբ, ջանասիրությամբ ու մասնագիտական բարեխղճությամբ պատրաստ կլինեն դեպի լավը փոխել կարգավիճակը ու իրենց ձեռքը վերցնել որոշակի խնդիրների լուծման գործընթացները: Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին, պրակտիկ փաստաբաններին, իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները ձեզ փոխանցելու համար:
 
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Փաստաբանական դպրոցի աշխատակազմին, որն առօրյա ռեժիմով մասնակցել է ձեր խնդիրների լուծմանը, ինչպես նաև որակավորման հանձնաժողովի անդամներին ու փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացաք այս առիթով մասնակից լինել » ,-ասաց Ա. Զոհրաբյանը՝ հավելելով, որ դահլիճում հավաքված ապագա փաստաբանները հաղթողի կարգավիճակում են:
 
ՓՊ նախագահի խոսքից ու խորհրդի մի քանի անդամների բարեմաղթանքներից հետո, շրջանավարտները երդվեցին ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
 
 Past.am-ի հետ զրույցում ՀՀ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ասաց, որ այսօր փաստաբանների համայանքը համալրվեց 61 փաստաբաններով: Խոսելով դպրոցի ուսուցման պրոցեսից նա նշեց.  «Ուսուցումն ընթանում է բավական բարդ երկու փուլերով՝ առաջինը տեսական, իսկ երկրորդն արդեն գործնական ուսուցումն է: Պետք է նշեմ, որ այս շրջանավարտներն ակտիվ մասնակցություն են ունեցել մեր իրավաբանական կլինիկայի աշխատանքներին՝ մասնավորապես պարբերաբար անվճար իրավաբանական խորհրդատվություններ ու օգնություն են տրամադրել նաև հանրային պաշտպանի գրասենյակում:
 
Մենք ցանկացել ենք շեշտադրում անել ոչ թե տեսական գիտելիքների վրա, որն անշուշտ շատ կարևոր է, այլ ցանկացել ու կազմակերպել ենք այնպես, որ ունկնդիրները տիրապետեն նաև գործնական հմտություններին »,- ասաց Ս. Բաբայանը:
 
ՓՊ նախագահն էլ անդրադարձ կատարելով մասնագիտական ոլորտում փաստաբանների հմտությունների իրացմանը, ընդգծեց.« Այսօր փաստաբանների համայանքը համալրվեց 61 փաստաբաններով: Կիսամյակային քննությանը մասնակցել էր 87 շրջանավարտ, որոնցից 21 չեն կարողացել հաղթահարել քննության անցողիկ շեմը: Այն գիտելիքները, որը տալիս է ՀՀ Փաստաբանկան դպրոցը բավական բարձր մակարդակի վրա են: Մենք դասացուցակներում մշտապես ընդգրկում ենք նոր թեմաներ:
 
Ինչ վերաբերում է քննությունների ոչ հաջող հանձնելուն, ապա դինամիկան նորմալ է ու վերահսկելի: Ունկնդիրներից շատերը, օրինակ վերաքննիչ բողոք կազմելուց,պահպանել են կառուցվածքը, սակայն սխալվել են գործի ելքի լուծման մեջ: Որակավորման քննությունները երեքն են, այն ունկնդիրներին, ովքեր որևէ առարկայից ոչ բավարար միավորներ են հավաքում, տրվում է ամեն առարկայից վերահանձնման մեկ հնարավորութուն:
 
Ի դեպ, դպրոցը կազմակերպում է վերապատրաստման անվճար դասընթացներ, որոնք անշուշտ օգնում են հետագայում բավարար բալեր հավաքել ու համայնք մտնել արդեն ամրացված գիտելիքներով », - ասաց Արա Զոհրաբյանը ՝շեշտելով, որ փաստաբանական դպրոց ընդունված յուրաքանչուր ունկնդրի հետ իրենք մեծ հույսեր են կապում:
 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League