Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչուներ Է ստացել
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանն ստացել Է նոր անօդաչուներ՝ «Օռլան-10» ժամանակակից հետախուզական համալիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Անօդաչուները բարձրլեռնային տեղանքում հսկողություն են իրականացնելու տարբեր օբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ, որն «Ինտերֆաքս»-ն ստացել Է հոկտեմբերի 28-ին:
Նշվում Է, որ «Օռլան-10» համալիրն ընդունակ Է աշխատել եղանակային ցանկացած պայմաններում, 120-ից մինչեւ 600 կիլոմետր հեռավորությամբ եւ մինչեւ 5 կմ առավելագույն բարձրության վրա:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



