Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչուներ Է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռուսական ռազմակայանն ստացել Է նոր անօդաչուներ՝ «Օռլան-10» ժամանակակից հետախուզական համալիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Անօդաչուները բարձրլեռնային տեղանքում հսկողություն են իրականացնելու տարբեր օբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ, որն «Ինտերֆաքս»-ն ստացել Է հոկտեմբերի 28-ին:
Նշվում Է, որ «Օռլան-10» համալիրն ընդունակ Է աշխատել եղանակային ցանկացած պայմաններում, 120-ից մինչեւ 600 կիլոմետր հեռավորությամբ եւ մինչեւ 5 կմ առավելագույն բարձրության վրա:
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



