Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


Լիլիթ Բաբասյան. «Երբ իմացա, որ Սաշն ինձ դավաճանել է, շատ հիասթափվեցի»

LIFE

Exclusive

Այսօր դերասան Ալեքսանդր Բաբասյանի և կնոջ՝ Լիլիթի ամուսնության 3-ամյակն է։ Այս առիթով Ալեքսանդրն առավոտյան ծաղկեփնջով է արթնացրել կնոջն ու շնորհավորել, իսկ նա, պարզվում է, մոռացել էր, թե այսօր ինչ օրն է։ BlogNews-ը շատ անկեղծ զրույց է ունեցել Լիլիթի հետ, որի ընթացքում նա պատմել է ոչ թե այն, ինչ ընտանիքները փորձում են ցույց տալ, այլ այն, ինչ կա իրականում։

- Լիլիթ, ինչպե՞ս ստացվեց, որ մոռացար ամուսնությանդ օրվա մասին։

- Մի քանի օր է, այնքան խառն եմ, օրվա ընթացքում 2-3 ժամ եմ քնում և մոռացել էի, թե այսօր ամսի քանիսն է, շաբաթվա որ օրն է։ Հաղորդումս ինձանից շատ ժամանակ է խլում։ Ես ռուսերեն մտածում եմ, հայերեն խոսում և որպեսզի սխալներ թույլ չտամ, անգիր եմ սովորում տեքստերը։

Այսօր առավոտյան արթնացա, Սաշը ծաղիկներով եկավ, շնորհավորեց ինձ, անակնկալի եկա։ Ամենայն հավանականությամբ, մենք մի քանի օրից կնշենք մեր օրը։ Ինձ համար էական չեն կոնկրետ ամսաթվերը, ես ձևական բաներ չեմ սիրում. եթե ես այդ պահին չեմ զգում, որ հենց այսօրն է այդ օրը, ձևական չեմ նշի։

Գուցե այսօր երեկոյան ինչ-որ տեղ գնանք, սակայն ես ցանկանում եմ՝ օդապարիկում նշենք մեր ամուսնության տարեդարձը։ Չգիտեմ՝ Երևանում կա՞ նման բան, թե՞ ոչ։ Եթե այստեղ չլինի, մի քանի օրից մեկնելու ենք Մոսկվա, այնտեղ գիտեմ՝ ուր կարող ենք գնալ։

- Սաշի հետ համատեղ կյանքի 3 տարիների ընթացքում սկսել ես ավելի լավ ճանաչել իրեն։ Ինքը միշտ նշում է՝ շնորհակալ եմ Լիլիթին, որ դիմանում է ինձ, նրա հետ իրականում այդքան դժվա՞ր է։

-Դժվար է այնքանով, որ ես և նա տարբեր կերպ ենք նայում աշխարհին։ Դա բնական է, քանի որ ես մեծացել եմ Մոսկվայում, ինքը՝ Երևանում։ Ես չունեմ «օրենքներ», նա՝ ունի։ Ես թեթև եմ նայում՝ ով ինչ կմտածի, ինձ համար կարևորն իմ ընտանիքն ու հարազատներն են, նա՝ ոչ։ Ամենապարզ օրինակը՝ ես դաջվածք եմ արել՝ ամուսնուս և որդուս անունով։ Ես դրանից ո՛չ լավը դարձա, ո՛չ վատը, ուղղակի ուզում էի, որ սրտիս տակ լիներ իրենց անունը։ Ինքը թույլ չէր տա, որ, օրինակ, ձեռքիս վրա դա անեի, որովհետև բարեկամները, իր ծնողները, գուցե, չհասկանային։ Թեև պիտի նշեմ, որ այս երեք տարվա մեջ Սաշը շատ է փոխվել։ Երեք տարի առաջ ընդհանրապես չէր կարող խոսք լինել տատու անելու մասին կամ նույնիսկ չէր կարող քննարկվել, որ ես շորտ հագնեմ, իսկ այս տարի ինքն էր ինձ համար շորտ գնել։

-Այդ տարբերությունների պատճառով հաճա՞խ եք վիճում։

- Իրականում վեճի շատ լուրջ թեմաներ չեն լինում։ Ես էլ բարդ բնավորություն ունեմ, որովհետև ինքնասածի եմ։ Ծնողներս միշտ ասում են, որ կարծես տղա լինեմ։ Մեր վեճերը մաքսիմում 1-2 ժամ են տևում։ Ինչ-որ վեճի ժամանակ կարող է ասենք՝ ես քեզ համար չեմ, դու ինձ համար չես, բայց դա երկար չի տևում։ Կարող է վիճենք, ամեն մեկս գնանք մի սենյակ կամ դուրս գանք, 1 ժամ հետո վերադառնանք, ու ամեն ինչ առաջվա պես լինի։ Երբեք չի եղել, որ նստենք, երկար հարաբերություններ պարզաբանենք։

-Երեխայի ծննդից հետո Սաշը փոխվե՞լ է։

-Շատ։ Կարելի է ասել՝ 2 տարբեր մարդիկ են։

-Հատկապես ի՞նչ առումով։

-Սաշը շատ է սիրում իրեն։ Հատկապես, երբ մենք նոր էինք ամուսնացել, նա բացի իրենից մարդ չէր տեսնում։ Այդ փուլում դրանից էին գալիս մեր վեճերը, հիմա նրա համար առաջնայինն ընտանիքն է։

Առաջ ինքը կարող էր ընկերների հետ գնալ ռակ ուտելու, ինչ-որ այլ տեղ։ Նա ինձ էլ էր կանչում, սակայն ես այնպիսի բնավորություն ունեմ, որ եթե մարդն ինձ դուր չի գալիս, նրա հետ չեմ շփվում (չեմ սիրում կեղծավոր մարդկանց, իսկ Երևանում այդպիսիք շատ են)։ Երբ արդեն հղի էի, ես էի ասում՝ Սաշ, ես շուտ եմ պառկում քնելու, դու դուրս արի, սակայն նա տեղ չէր գնում։

-Երբ նոր էիք ամուսնացել, շատերը չէին հավատում ձեր ընտանիքի կայունությանը՝ նշելով, որ Սաշը չի կարող ընտանիքի մարդ լինել, շատերը չէին հավատում ձեր անկեղծ սիրուն։ Ինքդ ի՞նչ կարծիք ունես այս մասին։

-Հիմա արդեն ես հասկանում եմ, թե ինչու մարդիկ չէին հավատում։ Հիմա հետ եմ նայում և հասկանում, որ երբ մարդը, ով ապրել է լրիվ այլ կյանքով, ամեն օր մի աղջկա հետ է եղել, հանկարծ ամուսնանում է, նրան չեն հավատում։ Մարդիկ չէին հասկանում՝ ինչո՞ւ նա ամուսնացավ, եթե տարբեր աղջիկների հետ էր։ Չնայած այն ժամանակ ես էլ չգիտեի, որ նա տարբեր աղջիկների հետ էր։ Ես սիրահարված էի, ու աչքերս փակ էին, ոչնչի չէի նայում, մտածում էի՝ ինքն ինձ հավատարիմ է, չի կարող նման բան անել։ Հիմա թեթև եմ նայում դրան, որովհետև հասկանում եմ, որ 30-ամյա տղամարդը չի կարող հավատարիմ մնալ 21 տարեկան աղջկան, ում հետ հեռավորության վրա է շփվում։ Առավել ևս, երբ նա հայտնի է, ու շատ կանայք իրեն սիրում են։

-Իսկ ինչպե՞ս իմացար նրա անհավատարմության մասին։ Դա սկանդա՞լ դարձավ ձեր ընտանիքում։

-Մեր ամուսնությունից մոտ մեկուկես ամիս անց իմացա այդ մասին։ Երբ մենք ամուսնացանք, բում եղավ, մարդիկ անընդհատ վատ բաներ էին գրում, և ես չէի հասկանում՝ ինչու։ Ինձ անանուն էջերից լուսանկարներ էին ուղարկում, նամակագրություններ, սկզբում ես չէի կարդում դրանք, մտածում էի, որ վաղուցվա են, հետո սկսեցի փոփրել այդ ամենն, ու ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ։

Սկանդալ չեղավ, ուղղակի ես շատ հիասթափվեցի իրենից։ Սաշն ինձ համար իդեալական էր, ես իրեն ասացի, որ ստացվում է՝ ես ինքս եմ քեզ հորինել, որովհետև դու այնպիսին չես, ինչպիսին ես էի քեզ պատկերացնում և սառեցի նրա նկատմամբ։ Մենք չէինք վիճել, բայց ինչ-որ բան այն չէր, որովհետև երբ ես հիասթափվում եմ մարդուց, նա կարծես այլևս գոյություն չունի ինձ համար։

Հիմա նա ասում է, որ երբ զգում էր՝ ինչպես եմ սառել, իր համար շատ ցավոտ էր, որովհետև ոչ ոք իրեն չի վերաբերվել այնքան լավ, որքան ես։ Ասում  է՝ ես ինձ ատեցի, որ կարողացա քո հանդեպ այդպես վարվել։ Դրանից հետո նա իրեն ոչ մի ավելորդություն թույլ չէր տալիս, իսկ այդ աղջիկներին այնպես էր վերաբերվում, որ հասկանային՝ ինքն ամուսնացած է, ունի իր ընտանիքը։ Սաշն իր քայլերով, վերաբերմունքով ցույց տվեց, որ փոխվել է։ Նա ամեն տեղ ասում էր, որ ամենաերջանիկ տղամարդն է, որ ես իր կողքին եմ։ Դա ինձ բավական էր։

-Դուք այդ փուլում մեկնեցիք Մոսկվա, ամուսինդ ինչ-որ առումով կտրվեց իր շրջապատից, այնտեղ ապրում էիք ծնողներիդ հետ, ինչը մի փոքր կաշկանդող է։ Այդ ամենն օգնե՞ց, որ նա ավելի շուտ գա դեպի իր ընտանիքը։

-Չէ, ամուսնությունից հետո նա այլևս չէր դավաճանում ինձ։ Ամենամեծ նշանակությունն ունեցավ այն, որ նա զգաց, որ ես հիասթափվում եմ։ Սաշը գիտի, որ եթե ես հիասթափվեմ ու չհավատամ իրեն, կամուսնալուծվեմ ու չեմ մտածի՝ երեխա ունենք, ընտանիքը չքանդենք։

-Խանդո՞տ ես։

-Արդեն չէ։

-Վստահությունդ լիարժեք վերականգնվե՞լ է ամուսնուդ նկատմամբ։

- Այո, հիմա ես շատ վստահ եմ Սաշի հավատարմության վրա։ Ես սկսեցի վստահ լինել այն ժամանակ, երբ հղի էի։ Ես ծանր հղիություն եմ ունեցել. գեր էի, հազիվ էի շարժվում, ամբողջ ժամանակ պառկած էի, գրեթե ոչ մի տեղ չէի գնում, սակայն ինքն ամեն պահ ինձ հետ էր։ Այդ փուլում Սաշի ընկերոջ կինն էլ էր հղի, ընկերն ամեն օր ակումբներ, ժամանցի այլ վայրեր էր գնում, իսկ ինքն ամբողջ օրն ինձ հետ էր։ Միայն երեկոյան աշխատանքի էր գնում, աշխատավայրն էլ մեր տան մոտ էր, գնում էր, բայց անընդհատ զանգում էր, գրում, գալիս էր տուն՝ ինձ քնեցնելու, որովհետև ես մենակ վախենում էի։ Ես հիմա շատ վստահ եմ իր հավատարմության վրա։ Երբեմն տարբեր աղջիկներ իրեն գրում են, որ սիրում են, պատրաստ են գիշերն իր հետ անցկացնել և այլն, ինքը դա ինձ ցույց է տալիս, միասին ծիծաղում ենք։ Հիմա Սաշը լրիվ այլ մարդ է. կարող է իրեն ոչինչ չգնել, կարևորն այն է, որ ես և երեխան ոչնչի կարիք չունենանք։ Մենք շուտով կրկին մեկնելու ենք Մոսկվա, սակայն ամբողջ ժամանակն ինձ հետ է անցկացնում, ոչ թե ընկերների։

-Ինչպե՞ս կարողացար հասնել դրան, դժվա՞ր էր։

-Ես ուղղակի այնպիսին էի, ինչպիսին կայի։ Ես իրեն միայն մի հարցով եմ փոխել. նա «երկաթե» մարդ էր, երբեք ցույց չէր տալիս, որ խիղճ ունի, կարող է խղճալ մարդկանց։ Հիմա արդեն ամեն ինչ այլ է, ինքը միշտ ինձ ասում է, որ սիրում է, որովհետև անգամ եթե ինձ վատություն են անում, չեմ չարանում։

-Երջանի՞կ ես Սաշի կողքին։

Շատ։ Անկեղծ եմ ասում, եթե ես 3 տարի հետ գնամ, նորից կամուսնանայի Սաշի հետ, անգամ եթե նախապես իմանայի, որ մեր ընկերության ժամանակ նա այլ աղջիկների էլ է հանդիպել։ Ես նրա հետ ապրած ոչ մի օրվա համար չեմ ափսոսում, որովհետև նա միշտ կողքիս է և հասկանում է ինձ։ Նույնիսկ եթե մենք կռվում ու հաշտվում ենք, ես զգում եմ, որ նա փորձել է ինչ-որ բան փոխել։

Ես իսկապես երջանիկ կին եմ, որովհետև մեր հարաբերություններն իրական են։ Չկան ձևական բաներ։ Մենք ինչ-որ բաներ չենք անում՝ շրջապատին ցույց տալու համար։ Հաճախ մենք իրար անակնկալներ են մատուցում, սակայն դա չենք հրապարակում, որպեսզի նորից խոսակցություններ չլինեն։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds