Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լիլիթ Բաբասյան. «Երբ իմացա, որ Սաշն ինձ դավաճանել է, շատ հիասթափվեցի»

ԼԱՅՖ

Exclusive

Այսօր դերասան Ալեքսանդր Բաբասյանի և կնոջ՝ Լիլիթի ամուսնության 3-ամյակն է։ Այս առիթով Ալեքսանդրն առավոտյան ծաղկեփնջով է արթնացրել կնոջն ու շնորհավորել, իսկ նա, պարզվում է, մոռացել էր, թե այսօր ինչ օրն է։ BlogNews-ը շատ անկեղծ զրույց է ունեցել Լիլիթի հետ, որի ընթացքում նա պատմել է ոչ թե այն, ինչ ընտանիքները փորձում են ցույց տալ, այլ այն, ինչ կա իրականում։

- Լիլիթ, ինչպե՞ս ստացվեց, որ մոռացար ամուսնությանդ օրվա մասին։

- Մի քանի օր է, այնքան խառն եմ, օրվա ընթացքում 2-3 ժամ եմ քնում և մոռացել էի, թե այսօր ամսի քանիսն է, շաբաթվա որ օրն է։ Հաղորդումս ինձանից շատ ժամանակ է խլում։ Ես ռուսերեն մտածում եմ, հայերեն խոսում և որպեսզի սխալներ թույլ չտամ, անգիր եմ սովորում տեքստերը։

Այսօր առավոտյան արթնացա, Սաշը ծաղիկներով եկավ, շնորհավորեց ինձ, անակնկալի եկա։ Ամենայն հավանականությամբ, մենք մի քանի օրից կնշենք մեր օրը։ Ինձ համար էական չեն կոնկրետ ամսաթվերը, ես ձևական բաներ չեմ սիրում. եթե ես այդ պահին չեմ զգում, որ հենց այսօրն է այդ օրը, ձևական չեմ նշի։

Գուցե այսօր երեկոյան ինչ-որ տեղ գնանք, սակայն ես ցանկանում եմ՝ օդապարիկում նշենք մեր ամուսնության տարեդարձը։ Չգիտեմ՝ Երևանում կա՞ նման բան, թե՞ ոչ։ Եթե այստեղ չլինի, մի քանի օրից մեկնելու ենք Մոսկվա, այնտեղ գիտեմ՝ ուր կարող ենք գնալ։

- Սաշի հետ համատեղ կյանքի 3 տարիների ընթացքում սկսել ես ավելի լավ ճանաչել իրեն։ Ինքը միշտ նշում է՝ շնորհակալ եմ Լիլիթին, որ դիմանում է ինձ, նրա հետ իրականում այդքան դժվա՞ր է։

-Դժվար է այնքանով, որ ես և նա տարբեր կերպ ենք նայում աշխարհին։ Դա բնական է, քանի որ ես մեծացել եմ Մոսկվայում, ինքը՝ Երևանում։ Ես չունեմ «օրենքներ», նա՝ ունի։ Ես թեթև եմ նայում՝ ով ինչ կմտածի, ինձ համար կարևորն իմ ընտանիքն ու հարազատներն են, նա՝ ոչ։ Ամենապարզ օրինակը՝ ես դաջվածք եմ արել՝ ամուսնուս և որդուս անունով։ Ես դրանից ո՛չ լավը դարձա, ո՛չ վատը, ուղղակի ուզում էի, որ սրտիս տակ լիներ իրենց անունը։ Ինքը թույլ չէր տա, որ, օրինակ, ձեռքիս վրա դա անեի, որովհետև բարեկամները, իր ծնողները, գուցե, չհասկանային։ Թեև պիտի նշեմ, որ այս երեք տարվա մեջ Սաշը շատ է փոխվել։ Երեք տարի առաջ ընդհանրապես չէր կարող խոսք լինել տատու անելու մասին կամ նույնիսկ չէր կարող քննարկվել, որ ես շորտ հագնեմ, իսկ այս տարի ինքն էր ինձ համար շորտ գնել։

-Այդ տարբերությունների պատճառով հաճա՞խ եք վիճում։

- Իրականում վեճի շատ լուրջ թեմաներ չեն լինում։ Ես էլ բարդ բնավորություն ունեմ, որովհետև ինքնասածի եմ։ Ծնողներս միշտ ասում են, որ կարծես տղա լինեմ։ Մեր վեճերը մաքսիմում 1-2 ժամ են տևում։ Ինչ-որ վեճի ժամանակ կարող է ասենք՝ ես քեզ համար չեմ, դու ինձ համար չես, բայց դա երկար չի տևում։ Կարող է վիճենք, ամեն մեկս գնանք մի սենյակ կամ դուրս գանք, 1 ժամ հետո վերադառնանք, ու ամեն ինչ առաջվա պես լինի։ Երբեք չի եղել, որ նստենք, երկար հարաբերություններ պարզաբանենք։

-Երեխայի ծննդից հետո Սաշը փոխվե՞լ է։

-Շատ։ Կարելի է ասել՝ 2 տարբեր մարդիկ են։

-Հատկապես ի՞նչ առումով։

-Սաշը շատ է սիրում իրեն։ Հատկապես, երբ մենք նոր էինք ամուսնացել, նա բացի իրենից մարդ չէր տեսնում։ Այդ փուլում դրանից էին գալիս մեր վեճերը, հիմա նրա համար առաջնայինն ընտանիքն է։

Առաջ ինքը կարող էր ընկերների հետ գնալ ռակ ուտելու, ինչ-որ այլ տեղ։ Նա ինձ էլ էր կանչում, սակայն ես այնպիսի բնավորություն ունեմ, որ եթե մարդն ինձ դուր չի գալիս, նրա հետ չեմ շփվում (չեմ սիրում կեղծավոր մարդկանց, իսկ Երևանում այդպիսիք շատ են)։ Երբ արդեն հղի էի, ես էի ասում՝ Սաշ, ես շուտ եմ պառկում քնելու, դու դուրս արի, սակայն նա տեղ չէր գնում։

-Երբ նոր էիք ամուսնացել, շատերը չէին հավատում ձեր ընտանիքի կայունությանը՝ նշելով, որ Սաշը չի կարող ընտանիքի մարդ լինել, շատերը չէին հավատում ձեր անկեղծ սիրուն։ Ինքդ ի՞նչ կարծիք ունես այս մասին։

-Հիմա արդեն ես հասկանում եմ, թե ինչու մարդիկ չէին հավատում։ Հիմա հետ եմ նայում և հասկանում, որ երբ մարդը, ով ապրել է լրիվ այլ կյանքով, ամեն օր մի աղջկա հետ է եղել, հանկարծ ամուսնանում է, նրան չեն հավատում։ Մարդիկ չէին հասկանում՝ ինչո՞ւ նա ամուսնացավ, եթե տարբեր աղջիկների հետ էր։ Չնայած այն ժամանակ ես էլ չգիտեի, որ նա տարբեր աղջիկների հետ էր։ Ես սիրահարված էի, ու աչքերս փակ էին, ոչնչի չէի նայում, մտածում էի՝ ինքն ինձ հավատարիմ է, չի կարող նման բան անել։ Հիմա թեթև եմ նայում դրան, որովհետև հասկանում եմ, որ 30-ամյա տղամարդը չի կարող հավատարիմ մնալ 21 տարեկան աղջկան, ում հետ հեռավորության վրա է շփվում։ Առավել ևս, երբ նա հայտնի է, ու շատ կանայք իրեն սիրում են։

-Իսկ ինչպե՞ս իմացար նրա անհավատարմության մասին։ Դա սկանդա՞լ դարձավ ձեր ընտանիքում։

-Մեր ամուսնությունից մոտ մեկուկես ամիս անց իմացա այդ մասին։ Երբ մենք ամուսնացանք, բում եղավ, մարդիկ անընդհատ վատ բաներ էին գրում, և ես չէի հասկանում՝ ինչու։ Ինձ անանուն էջերից լուսանկարներ էին ուղարկում, նամակագրություններ, սկզբում ես չէի կարդում դրանք, մտածում էի, որ վաղուցվա են, հետո սկսեցի փոփրել այդ ամենն, ու ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ։

Սկանդալ չեղավ, ուղղակի ես շատ հիասթափվեցի իրենից։ Սաշն ինձ համար իդեալական էր, ես իրեն ասացի, որ ստացվում է՝ ես ինքս եմ քեզ հորինել, որովհետև դու այնպիսին չես, ինչպիսին ես էի քեզ պատկերացնում և սառեցի նրա նկատմամբ։ Մենք չէինք վիճել, բայց ինչ-որ բան այն չէր, որովհետև երբ ես հիասթափվում եմ մարդուց, նա կարծես այլևս գոյություն չունի ինձ համար։

Հիմա նա ասում է, որ երբ զգում էր՝ ինչպես եմ սառել, իր համար շատ ցավոտ էր, որովհետև ոչ ոք իրեն չի վերաբերվել այնքան լավ, որքան ես։ Ասում  է՝ ես ինձ ատեցի, որ կարողացա քո հանդեպ այդպես վարվել։ Դրանից հետո նա իրեն ոչ մի ավելորդություն թույլ չէր տալիս, իսկ այդ աղջիկներին այնպես էր վերաբերվում, որ հասկանային՝ ինքն ամուսնացած է, ունի իր ընտանիքը։ Սաշն իր քայլերով, վերաբերմունքով ցույց տվեց, որ փոխվել է։ Նա ամեն տեղ ասում էր, որ ամենաերջանիկ տղամարդն է, որ ես իր կողքին եմ։ Դա ինձ բավական էր։

-Դուք այդ փուլում մեկնեցիք Մոսկվա, ամուսինդ ինչ-որ առումով կտրվեց իր շրջապատից, այնտեղ ապրում էիք ծնողներիդ հետ, ինչը մի փոքր կաշկանդող է։ Այդ ամենն օգնե՞ց, որ նա ավելի շուտ գա դեպի իր ընտանիքը։

-Չէ, ամուսնությունից հետո նա այլևս չէր դավաճանում ինձ։ Ամենամեծ նշանակությունն ունեցավ այն, որ նա զգաց, որ ես հիասթափվում եմ։ Սաշը գիտի, որ եթե ես հիասթափվեմ ու չհավատամ իրեն, կամուսնալուծվեմ ու չեմ մտածի՝ երեխա ունենք, ընտանիքը չքանդենք։

-Խանդո՞տ ես։

-Արդեն չէ։

-Վստահությունդ լիարժեք վերականգնվե՞լ է ամուսնուդ նկատմամբ։

- Այո, հիմա ես շատ վստահ եմ Սաշի հավատարմության վրա։ Ես սկսեցի վստահ լինել այն ժամանակ, երբ հղի էի։ Ես ծանր հղիություն եմ ունեցել. գեր էի, հազիվ էի շարժվում, ամբողջ ժամանակ պառկած էի, գրեթե ոչ մի տեղ չէի գնում, սակայն ինքն ամեն պահ ինձ հետ էր։ Այդ փուլում Սաշի ընկերոջ կինն էլ էր հղի, ընկերն ամեն օր ակումբներ, ժամանցի այլ վայրեր էր գնում, իսկ ինքն ամբողջ օրն ինձ հետ էր։ Միայն երեկոյան աշխատանքի էր գնում, աշխատավայրն էլ մեր տան մոտ էր, գնում էր, բայց անընդհատ զանգում էր, գրում, գալիս էր տուն՝ ինձ քնեցնելու, որովհետև ես մենակ վախենում էի։ Ես հիմա շատ վստահ եմ իր հավատարմության վրա։ Երբեմն տարբեր աղջիկներ իրեն գրում են, որ սիրում են, պատրաստ են գիշերն իր հետ անցկացնել և այլն, ինքը դա ինձ ցույց է տալիս, միասին ծիծաղում ենք։ Հիմա Սաշը լրիվ այլ մարդ է. կարող է իրեն ոչինչ չգնել, կարևորն այն է, որ ես և երեխան ոչնչի կարիք չունենանք։ Մենք շուտով կրկին մեկնելու ենք Մոսկվա, սակայն ամբողջ ժամանակն ինձ հետ է անցկացնում, ոչ թե ընկերների։

-Ինչպե՞ս կարողացար հասնել դրան, դժվա՞ր էր։

-Ես ուղղակի այնպիսին էի, ինչպիսին կայի։ Ես իրեն միայն մի հարցով եմ փոխել. նա «երկաթե» մարդ էր, երբեք ցույց չէր տալիս, որ խիղճ ունի, կարող է խղճալ մարդկանց։ Հիմա արդեն ամեն ինչ այլ է, ինքը միշտ ինձ ասում է, որ սիրում է, որովհետև անգամ եթե ինձ վատություն են անում, չեմ չարանում։

-Երջանի՞կ ես Սաշի կողքին։

Շատ։ Անկեղծ եմ ասում, եթե ես 3 տարի հետ գնամ, նորից կամուսնանայի Սաշի հետ, անգամ եթե նախապես իմանայի, որ մեր ընկերության ժամանակ նա այլ աղջիկների էլ է հանդիպել։ Ես նրա հետ ապրած ոչ մի օրվա համար չեմ ափսոսում, որովհետև նա միշտ կողքիս է և հասկանում է ինձ։ Նույնիսկ եթե մենք կռվում ու հաշտվում ենք, ես զգում եմ, որ նա փորձել է ինչ-որ բան փոխել։

Ես իսկապես երջանիկ կին եմ, որովհետև մեր հարաբերություններն իրական են։ Չկան ձևական բաներ։ Մենք ինչ-որ բաներ չենք անում՝ շրջապատին ցույց տալու համար։ Հաճախ մենք իրար անակնկալներ են մատուցում, սակայն դա չենք հրապարակում, որպեսզի նորից խոսակցություններ չլինեն։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համար