Մոսկվայում երկաթե ձողով ծեծի են ենթարկել պատգամավորի օգնականին
INTERNATIONAL NEWSՄոսկվայի պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի օգնական Դմիտրի Մակարենկովին ծեծի են ենթարկել մետաղական ձողերով` Մոսկվայի արեւմտյան մասում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել երեկ, կատարվածի մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Մակարենկովի կինը:
Իրավապահների պարզաբանման համաձայն, պատգամավորի օգնականը տուն էր վերադառնում, իսկ շքամուտքի առաջին հարկում նրան էին սպասում 2 տղամարդ, որոնք հարձակվել են երկաթե ձողերով:
Մակարենկովը քթի կոտրվածք ու սալջարդեր է ստացել, հարուցվել է քրեական գործ` խուլիգանություն հոդվածով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



