Մոսկվայում երկաթե ձողով ծեծի են ենթարկել պատգամավորի օգնականին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի օգնական Դմիտրի Մակարենկովին ծեծի են ենթարկել մետաղական ձողերով` Մոսկվայի արեւմտյան մասում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել երեկ, կատարվածի մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Մակարենկովի կինը:
Իրավապահների պարզաբանման համաձայն, պատգամավորի օգնականը տուն էր վերադառնում, իսկ շքամուտքի առաջին հարկում նրան էին սպասում 2 տղամարդ, որոնք հարձակվել են երկաթե ձողերով:
Մակարենկովը քթի կոտրվածք ու սալջարդեր է ստացել, հարուցվել է քրեական գործ` խուլիգանություն հոդվածով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



