Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Ահազանգ Կարեն Կարապետյանին. կառավարության որոշումը ոչ միայն շեղվել է բուն իմաստից, այլև չի լուծում մարդկանց խնդիրը

SOCIETY

Պարզվում է՝ անուն–ազգանուններն օտար լեզվով ճիշտ տառադարձելու նախաձեռնությունը, որը սկսվել էր Անձնագրային և վիզաների վարչությունից, կատարման ճանապարհին խեղաթյուրվել է: Խնդիրն այն է, որ վարչությունը պատրաստել և կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որը պետք է լուծեր հայերեն անուն–ազգանուններն օտար լեզվով ճիշտ տառադարձելու վաղուց հասունացած խնդիրը: Վարչությունը տառադարձման սկզբունքները մշակելու ճանապարհին ժամանակ շահելու համար իրենց կողմից կառավարությանը ներկայացրած նախագծի պատճենն ուղարկել են նաև Լեզվի պետական տեսչությանը:

Բայց արի ու տես, որ հանուն ժողովրդի բարօրությանն ուղղված և առաջին հայացքից այս պարզ ու անկեղծ ցանկությունը հետագայում վերածվել է մի մեծ կոշտուկի` «ցավեցնելով» և՛ ոլորտի պատասխանատուների, և՛ սովորական մարդկանց ուղեղը:
Խնդիրն այն է, որ տեսչությունը մոտ մեկ ամիս ժամանակ ու ռեսուրս է ծախսել և հայոց լեզվի այլ մասնագետների հետ մշակել է պահանջվող սկզբունքների նախագիծը, բայց Անձնագրային և վիզաների վարչության կողմից կառավարությանը ներկայացված որոշման նախագիծը հաստատվելուց հետո կառավարության իրավաբանական վարչությունից հրահանգվել է տառադարձման սկզբունքները մշակել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համատեղ:

Թեև հանձնաժողովը բավականին ներկայանալի կազմ է ունեցել, որտեղ ներգրավված են եղել անգամ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, սակայն որոշում է կայացվել, որ այն ղեկավարի ինստիտուտի փոխտնօրեն, մասնագիտությամբ տնտեսագետ Գևորգ Նազարյանը:

«Այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու այս հարցը նման ընթացք ստացավ, և հիմա հասել են մի հանգրվանի, որ առհասարակ հասկանալի չէ, թե աշխատանքային խումբն ինչի վրա է աշխատում կամ խոսքն իրականում ինչի մասին է: Բանն այն է, որ առաջին նիստի ժամանակ պարզվեց, որ տառադարձումը պետք է ոչ թե անգլերեն լեզվի սկզբունքներով լինի, ինչպես նախկինում էր, այլ՝ լատիներենի: Եվ ստացվեց, որ տառադարձման սկզբունքները պետք է մշակենք մեռած լատիներեն լեզվի վրա հիմնվելով, որն իրականում որևէ առնչություն չունի ո՛չ կառավարության որոշման, ո՛չ մեր ապագա նպատակների, ո՛չ էլ մեր քաղաքացիների կյանքն ավելի դյուրացնելու հետ»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը:

Ստացվում է, որ նոր հանձնաժողովի ղեկավարն իր առջև խնդիր է դրել մի գնդակով եվրոպական բոլոր լեզուներին «հարվածել», այն դեպքում, երբ օրինակ՝ հայերեն «Չ», «Ճ» կամ «Խ» տառերը անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հոլանդերեն, իռլանդերեն կամ իսպաներեն լեզուներով գրելիս իրար հետ որևէ կապ չունեցող և բավականին տարբեր տառադարձումներով են գրվում: Եվ հարց է ծագում, թե հայերենից լատինատառ տառադարձել ասելով՝ ինչ նկատի ունի հանձնաժողովի տնտեսագետ նախագահը: Սա անշուշտ լուրջ շեղում է խնդրի բուն էությունից և ամենակարևորը հասկանալի չէ, թե ինչու է ընտրվել լատիներենը, երբ այն վաղուց մեռել է ու ոչ մի կապ չունի բարձրացված խնդրի հետ:

«Հանձնաժողովին ի սկզբանե հանձնարարվել է ՀՀ քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անգլերեն և հայերեն լեզուներով անվան և ազգանվան ամրագրման կարգը սահմանել, բայց ստեղծված հանձնաժողովը մեզնից վերցրեց մեր կողմից մշակած տառադարձության սկզբունքները, մեր կազմած փաստաթղթի վերնագիրը փոխեց, իմաստը խեղաթյուրեց և այն դարձրեց՝ «Հայկական այբուբենի տառերի գրադարձությունը լատիներեն տառերով փոխակերպման կանոններ և ցուցումներ», որը որևէ աղերս չունի կառավարության որոշման հետ»,– ասաց Մ. Հովյանը:
Անկեղծ ասած հասկանալի չէ, թե ինչու է առհասարակ կառավարության որոշումների կատարման ընթացքն այս կամ այն վարչության թեթև ձեռքով շեղվում տրամաբանորեն բոլորովին այլ ուղղությամբ, ձեռքի հետ էլ խեղաթյուրում կառավարության որոշման բուն էությունը:

Անկեղծ ասած, սա ավելի շատ նման է փչացած հեռախոսի էֆեկտի, երբ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետն են հանում: Արդյունքում ոչ միայն հարցը չի լուծվում, այլև խնդիրն ավելի է խորանում, քանի որ ասենք՝ լեզվաբանական հարցերը լուծելուն կոչված կառույցների փոխարեն կառավարության որոշումը հանձնարարվում է իրականացնել հայոց լեզվի հետ որևէ աղերս չունեցող որևէ կազմակերպության:

Սա մոտավորապես նման է այն իրավիճակին, երբ օրինակ՝ կոշկակարին, կամ դերձակին, ով դանակ–մկրատի հետ «շփվելու» փորձ ունի, մի օր հանձնարարեն աչքի բարդ վիրահատություն իրականացնել: Այդ պայմաններում բնական է, չէ՞, որ մարդը ոչ միայն չի բուժվի, այլ, ամենայն հավանականությամբ, կմահանա: Այնպես որ, ստացվում է, որ կառավարության հարգարժան ղեկավար Կարեն Կարապետյանը ոչ միայն պետք է որոշումներ ընդունի, այլ հետամուտ լինի, թե այս կամ այն որոշման կատարումն ում է հանձնարարվել և ինչ նպատակով:

Այսքանով թեման սպառված չէ, քանի որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի: Առաջիկայում «Փաստը» կներկայացնի նաև կառավարության պետաիրավական վարչության պարզաբանումը, թե ինչու է նման որոշում կայացրել, իսկ հիմա ընդամենը ահազանգում ենք, որ կառավարության որոշումները ոչ միայն շեղվում են իրենց բուն իմաստից, այլ ավելի են խորացնում մարդկանց խնդիրները:

 

Արմինե Գրիգորյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California