Ադրբեջանում երկրակեղևի ցնցումները վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տան
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի տարածքում նոյեմբերի 15-ին 5,7 և 3 մագնիտուդով գրանցված երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Աղդամի շրջանի գործադիր իշխանությունները հայտնել են, որ տներից բացի տուժել է նաև մեկ դպրոց: Ամենամեծ վնասը կրել է Չեմենլի գյուղը, որտեղ վնասվել է 36 տուն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:
http://armenpress.am/arm/news/
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



