Ադրբեջանում երկրակեղևի ցնցումները վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի տարածքում նոյեմբերի 15-ին 5,7 և 3 մագնիտուդով գրանցված երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Աղդամի շրջանի գործադիր իշխանությունները հայտնել են, որ տներից բացի տուժել է նաև մեկ դպրոց: Ամենամեծ վնասը կրել է Չեմենլի գյուղը, որտեղ վնասվել է 36 տուն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:
http://armenpress.am/arm/news/
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



