Էրդողանն ԱՄՆ–ին ու Սիրիային կոչ է անում դուրս բերել զորքերը Սիրիայից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Մոսկվա կատարելիք այցից առաջ, Ստամբուլում մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի համատեղ հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ փոխանցում է ՏԱՍՍ–ը:
«Ինձ համար դժվար է հասկանալ այդպիսի հայտարարությունները։ Սակայն, եթե ռազմական լուծումը իրավիճակից ելք չի դիտարկվում, ապա նրանք, ովքեր խոսում են այդ մասին, պետք է հանեն իրենց զորքը Սիրիայից»,– ասել է Էրդողանը։ Ի դեպ, այս պահին արդեն իսկ կայացել են Էրդողան–Պուտին բանակցությունները, և թեպետ դրանց բովանդակության մասին կարելի է կանխատեսել, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե մանրամասները հրապարակման ենթակա չեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



