Էրդողանն ԱՄՆ–ին ու Սիրիային կոչ է անում դուրս բերել զորքերը Սիրիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Մոսկվա կատարելիք այցից առաջ, Ստամբուլում մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի համատեղ հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ փոխանցում է ՏԱՍՍ–ը:
«Ինձ համար դժվար է հասկանալ այդպիսի հայտարարությունները։ Սակայն, եթե ռազմական լուծումը իրավիճակից ելք չի դիտարկվում, ապա նրանք, ովքեր խոսում են այդ մասին, պետք է հանեն իրենց զորքը Սիրիայից»,– ասել է Էրդողանը։ Ի դեպ, այս պահին արդեն իսկ կայացել են Էրդողան–Պուտին բանակցությունները, և թեպետ դրանց բովանդակության մասին կարելի է կանխատեսել, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե մանրամասները հրապարակման ենթակա չեն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



