Yerevan, 11.August.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ–ը մեկուսանում է նաև հեռավոր Ասիայից

INTERNATIONAL NEWS

Երեկ տեղեկացրել էինք, որ վիետնամական Դանանգում հրավիրված Ասիական–Խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովը միջազգային և հատկապես ամերիկյան մեդիայի ուշադրությանն արժանացավ գլխավորապես Պուտին–Թրամփ համատեքստում: Մինչդեռ, մեր տեսանկյունից, ԱԽՀ–ն ավելի շատ պիտի դիտարկվեր ոչ միայն ԱՄՆ–ի՝ Տրանս–Խաղաղօվկիանոսյան համագործակցությունը լքելու կասկածելի որոշման ու դրա հետևանքների, այլև ազատ առևտրի նոր մոդելի քննարկման հարթության մեջ, որովհետև նույնիսկ այն տնտեսական հաջողությունները, որոնց մասին վերջերս այդքան շատ է սիրում խոսել նախագահ Դոնալդ Թրամփը, իրենց հետագա շարունակականության հարցում շատ բանով են պայմանավորված զարգացած Ասիայի քաղաքական ու տնտեսական կայունությունից:

Այլ կերպ ասած՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանանգում արժանի էր քննադատության, ապա ոչ թե Ռուսաստանի նախագահի ականջի ներքո նրա ցանկալի մեղեդին նվագելու, այլ սխալ տեղում սխալ դատողություններ ու սպառնալիքներ հնչեցնելու համար: Իբր՝ ԱՄՆ նոր վարչակազմը, ի տարբերություն նախորդի, այլևս չի հանդուրժի գլոբալ առևտրային դիսբալանսը Տրանս–Խաղաղօվկիանոսյան երկրների հետ առևտրում, այդ համագործակցության արդյունքում ամերիկյան միլիոնավոր աշխատատեղերի կորուստը և բոլոր այն խոչընդոտները, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն է ստեղծում:

Թրամփը, փաստորեն, Վիետնամում բոլորի երեսին դռները շրխկացնելով՝ Միացյալ Նահանգներին զրկեց նաև զարգացող Ասիայի գործընթացներին ներազդելու հնարավորությունից՝ այդ դերակատարումն, ըստ էության, Չինաստանին զիջելով, իսկ «Ոչ մի երկարատև, անորոշ համաձայնություն, համագործակցություն այստեղ և հիմա» բանաձևը մի քանի կետով էլ ամրացրեց ԱՄՆ–ի անվստահելի գործընկեր լինելու միջազգային մտայնությունը՝ խորացնելով Նահանգների մեկուսացումը նաև աշխարհի այս հատվածից:


Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե գույները խտացված են: Բայց երբ մոլորակի շատ կարևոր այս հատվածում խաղի կանոններ են հաստատվում, որին ինքն իրեն գերտերություն համարող երկիրը հարկ էլ չի համարում մասնակցել, այլ եզրակացության չես էլ կարող հանգել: Իսկ որ ԱՄՆ–ն հենց այդպիսի գործելակերպ է որդեգրել՝ կասկած անգամ լինել չի կարող: Ի վերջո, երբ Մալայզիայի, Սինգապուրի և Թայվանի վարչապետները մինչև ԱԽՀ համաժողովն այցելեցին Վաշինգտոն՝ ԱՄՆ–ում ահռելի ներդրումներ անելու պատրաստակամությամբ, Սպիտակ տունը կիսաարհամարհական ընդունելություն կազմակերպեց, ոչ թե առիթից օգտվելով՝ բանակցեց ասիական խաղի կանոնների շուրջ՝ արդեն Վիետնամում կոնկրետ օրակարգ դնելով սեղանին:

Այնպես որ՝ Թրամփի տասնմեկօրա ասիական տուրնեն ոչ միայն կասկածելի արդյունավետություն ունեցավ Կորեական թերակղզու հետ կապված թնջուկը հարթելու տեսանկյունից, այլև ԱԽՀ–ի մակարդակում հարավասիական էլիտայի աչքին վերջնականապես մերկացրեց այն փաստը, որ նախկինում իր համար ռազմավարական հռչակված այս տարածաշրջանում ԱՄՆ–ն, անվստահելի գործընկերոջ տխուր համբավով, իր դիրքերը Չինաստանին զիջեց, որի նախագահ Սի Ցզինպինը Վիետնամում հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է շատ արդյունավետ կերպով լրացնել ստեղծված դիսբալանսը: Այս առումով խիստ կասկածելի է նաև Պենտագոնի ինքնահավան մտայնությունը, թե Ասիան ոչ մի տեղ էլ չի փախչի ԱՄՆ–ից, որովհետև չի կարող հաշվի չառնել ամերիկյան ռազմական ուժը:

Խնդիրը, կամ եթե կուզեք՝ միաժամանակ զավեշտն ու ողբերգությունն այն է, որ Չինաստանի կոմունիստական ռեժիմն իր փափուկ ուժի կիրառմամբ շատ ավելի ժամանակակից դիրքերում է կանգնած, քան դեմոկրատական ԱՄՆ–ը՝ սեփական տնտեսության ու միջուկային մարտագլխիկների ջերմոցային գուրգուրանքի իր քաղաքականությամբ: Եվ այս իրավիճակում չի փրկում անգամ այն հանգամանքը, որ նույն Չինաստանի հետ, ընդամենը հաշված ժամերի ընթացքում, Թրամփը շուրջ երկու հարյուր հիսուներեք դոլարի պայմանագրեր կնքեց:

Ի վերջո, նույնիսկ այդ դեպքում, ասիական էլիտան հասկանում է, որ բոլոր ճանապարհները դեպի Չինաստան են տանում, և, որ Մեկ ուղի, մեկ գոտի չինական դոկտրինը շատ շուտով գուցե Նահանգներին ընդհանրապես դուրս մղի համաշխարհային պրոցեսների վրա դույզն–ինչ ներազդելու հնարավորությունից:

 

Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia