ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի դեմ բանաձևին
INTERNATIONAL NEWSՆյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նոյեմբերի 14-ին ընդունվել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի առաջարկած բանաձևը, որին Հայաստանը դեմ է քվեարկել, գրում է rusarminfo.ru-ն:
Բանաձևով կոչ է արվում Ռուսաստանին չխախտել Ղրիմի բնակիչների իրավունքները: Դրա ընդունմանը կողմ է քվեարկել 71 երկիր, այդ թվում` ԵՄ երկրները, Կանադան և Միացյալ Նահանգները: Դեմ են քվեարկել 25 երկրներ` Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Մյանման, Սերբիան, ՀԱՀ-ը և այլն:
Ձեռնպահ է մնացել 77 երկիր:
2017-ին հուլիսին Մինկսում կայացած ԵԱՀԿ 26-րդ նստաշրջանում դարձյալ Ղրիմի շուրջ բանաձևի հարցում Ռուսաստանին աջակցել էր միայն Հայաստանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



