ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի դեմ բանաձևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նոյեմբերի 14-ին ընդունվել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի առաջարկած բանաձևը, որին Հայաստանը դեմ է քվեարկել, գրում է rusarminfo.ru-ն:
Բանաձևով կոչ է արվում Ռուսաստանին չխախտել Ղրիմի բնակիչների իրավունքները: Դրա ընդունմանը կողմ է քվեարկել 71 երկիր, այդ թվում` ԵՄ երկրները, Կանադան և Միացյալ Նահանգները: Դեմ են քվեարկել 25 երկրներ` Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Մյանման, Սերբիան, ՀԱՀ-ը և այլն:
Ձեռնպահ է մնացել 77 երկիր:
2017-ին հուլիսին Մինկսում կայացած ԵԱՀԿ 26-րդ նստաշրջանում դարձյալ Ղրիմի շուրջ բանաձևի հարցում Ռուսաստանին աջակցել էր միայն Հայաստանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



