Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության ցուցանիշն աճել է 21%–ով
SOCIETYՀայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: 2017 թվականի հունվար–սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 1172402 զբոսաշրջիկ, կամ 2016 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 21%–ով:
Համաձայն ԱՎԾ–ի՝ 2017 թ. հունվար–սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1076052 մարդ, կամ 2016 թ.համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 19,1%–ով: Ըստ ԱՎԾ–ի՝ 2017 թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների 26,1%–ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14,2%–ը` ԵՄ երկրներին, և 59,7%–ը` այլ երկրների: Ավելացել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից այցելող զբոսաշրջիկների թիվը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



