Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության ցուցանիշն աճել է 21%–ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: 2017 թվականի հունվար–սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 1172402 զբոսաշրջիկ, կամ 2016 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 21%–ով:
Համաձայն ԱՎԾ–ի՝ 2017 թ. հունվար–սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1076052 մարդ, կամ 2016 թ.համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 19,1%–ով: Ըստ ԱՎԾ–ի՝ 2017 թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների 26,1%–ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14,2%–ը` ԵՄ երկրներին, և 59,7%–ը` այլ երկրների: Ավելացել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից այցելող զբոսաշրջիկների թիվը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



