Ռուսաստանը հետ է ուղարկել Ադրբեջանից ներմուծված ավելի քան 52 տոննա միրգ ու բանջարեղեն
INTERNATIONAL NEWSՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության («Россельхознадзор») որոշմամբ՝ Ադրբեջանից Դաղստանի հանրապետություն ներմուծված 52,5 տոննա միրգն ու բանջարեղենը մուտք չի գործել երկիր, այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
Սահմանում ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանել ներմուծվող ապրանքի ֆիտոսանիտարական վիճակի մասին ճշգրիտ տվյալներին, ռուսական կողմը կասկածում է, որ 16 780 կգ նուռը և 17 750 վարունգը կարող է վարակիչ օբյեկտների աղբյուր հանդիսանալ:
Կեղծ փաստաթղթերի ներկայացման համար ներմուծող կողմը ստիպված է եղել դրամական տուգանք վճարել, իսկ միրգն ու բանջարեղենը հետ է ուղարկվել Ադրբեջան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



