Ռուսաստանը հետ է ուղարկել Ադրբեջանից ներմուծված ավելի քան 52 տոննա միրգ ու բանջարեղեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության («Россельхознадзор») որոշմամբ՝ Ադրբեջանից Դաղստանի հանրապետություն ներմուծված 52,5 տոննա միրգն ու բանջարեղենը մուտք չի գործել երկիր, այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:
Սահմանում ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանել ներմուծվող ապրանքի ֆիտոսանիտարական վիճակի մասին ճշգրիտ տվյալներին, ռուսական կողմը կասկածում է, որ 16 780 կգ նուռը և 17 750 վարունգը կարող է վարակիչ օբյեկտների աղբյուր հանդիսանալ:
Կեղծ փաստաթղթերի ներկայացման համար ներմուծող կողմը ստիպված է եղել դրամական տուգանք վճարել, իսկ միրգն ու բանջարեղենը հետ է ուղարկվել Ադրբեջան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



