Փրկարարները վերսկսել են Թբիլիսիում ջրհեղեղից հետո որոնողական գործողությունը
SOCIETYՓրկարարների, զինվորականների և կամավորների խմբերը չորեքշաբթի օրը վերսկսել են նախօրեին եղանակային վատ կանխատեսումների պատճառով դադարեցված որոնողական գործողությունը՝ Թբիլիսիում ուժեղ ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, հաղորդում է ria.ru-ն:
Մի քանի հարյուր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ և կամավորներ արդեն մի քանի օր է, ինչ վերացնում են աղետի հետևանքները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղատարափ անձրևը կարկուտի և քամու հետ կաթվածահար է արել քաղաքը կիրակի գիշերը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 19 մարդ, վեց հոգի համարվում է անհետ կորած:
Նախօրեին Թբիլիսիում սպասվող կարճատև անձրևի և ուժեղ քամու պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



